Նիկոլ Փաշինյանի անվան կրկեսի հերթական բեմադրությունն է․ Կոնստանտին Տեր-Նակալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Նիկոլ Փաշինյանի անվան կրկեսի հերթական բեմադրությունն է։ Հայաստանի իրավական պատմության մեջ առաջին դեպքն է, որ մարդը հաղորդագրություն չի ներկայացրել հանցագործության մասին ոչ մի տեղ, բայց նրա նկատմամբ հարուցվում է գործ՝ կեղծ մատնության հոդվածով»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով նույնպես ՀՔԾ շենքի դիմաց է՝ ի աջակցություն Նարեկ Սամսոնյանի։

«Սա այն քայլերի տրամաբանության շարունակությունն է, որը սկսվել է ո՛չ երեկ, ո՛չ մեկ շաբաթ առաջ։ Ավանդական դարձած հնարքն է. եթե կան ավելի օրակարգային խնդիրներ, որոնցից հանրության ուշադրությունը պետք է շեղել, եկեք անտրամաբանական այսպիսի բեմադրություններ անենք»,- ասաց Տեր-Նակալյանը։

Տեր-Նակալյանը նշեց նաև, որ ՀՔԾ-ն քաղաքական պատվերներ է իրականացնում։

Տեր-Նակալյանը ասաց, որ քիչ հավանական է, որ Սամսոնյանին ձերբակալեն՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ հավանական է՝ սահմանվի ստորագրություն չհեռանալու մասին կամ ինչ-որ այլ բան, մինչև իշխանությունները այլ օրիգինալ բան կմտածեն։

«Պետք է սպասարկել բոլոր այն ստերը, այդ թվում՝ «հիբրիդային հեղաշրջման» և դավադիր ուժերի մասին, որ անընդհատ ասպարեզ են նետվում։ Ամբողջ իմաստը այս ամենի՝ հանրությունը և հանրային դիսկուրսը դեզօրիենտացնել»,- ասաց Տեր-Նակալյանը։

Տեր-Նակալյանը նաև չբացառեց առաջիկայում լրատվամիջոցների նկատմամբ նոր ճնշումների հնարավորությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն