Բացահայտ կերպով քաղաքական հետապնդումների սկիզբը տրված է. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Դա հարձակում է ոչ միայն Սամսոնյանի դեմ, այլ՝ ազատ խոսքի, տեղեկատվության ազատ ստացման ու տարածման վրա: Սա նախազգուշացում է, որ հրապարակելով ինֆորմացիա, որը կարող է դուր չգալ Նիկոլ Փաշինյանին կամ նրա քաղաքական թիմի ցանկացած անձի` կարող եք ենթարկվել հետապնդումների, մեղադրանքների, կալանավորումների: Դրան դիմադրելու միակ և գործուն ճանապարհը դրա դեմ հանդես գալն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով նույնպես ՀՔԾ շենքի դիմաց էր՝ ի աջակցություն Նարեկ Սամսոնյանի։

«Այսօր մենք ականատես ենք լինում այն երևույթին, ինչը կոչվում է «Նոր Հայաստան», այսինքն՝ ՀՀ իշխանությունները սկսել են կառուցել իրենց պատկերացրած «Նոր Հայաստանը», որը ենթադրում է քաղաքական այլակարծության և այլախոհության և ընդհանրապես քննադատական ցանկացած ձայնի տոտալ լռեցում, փակում և վերահսկում բոլոր այն պրոցեսների, որոնք կարող են լինել երկրի ներսում: Այն փաստը, որ իրավապահ մարմինները, ըստ էության, բացահայտ խոստանում են հետապնդում սկսել ակտիվիստի և քաղաքական ընդդիմադիր գործունեություն ծավալող գործիչների դեմ, և հետո գնում են այդ քայլերով, այսինքն` զգուշացնելուց հետո անգամ գնում է այդ քայլերին, վկայում է միայն նրա մասին, որ իշխանությունների մտածելակերպում կա արդեն ամենաթողության ընկալում, այսինքն` իրենք վստահ են, որ իրենց թույլատրված է ամեն ինչ, և դրանից ելնելով` ըստ էության, սկսում է հետապնդում: Սա կարծում եմ քաղաքական հետապնդումների առաջին փուլն է, այսպես ասած, օվերտոնի պատուհանի առաջին պատուհանը, որովհետև առաջին անգամ է, երբ սուտ մատնության հոդվածով մարդուն մեղադրանք է առաջադրվում, և այն մարդուն, ով, ըստ էության, ամենասուր քննադատներից մեկն է իշխանության: Մենք տեսնում ենք, որ քաղաքական հետապնդումների սկիզբը տրված է, բացահայտ կերպով է այդ սկիզբը տրված, և մենք նաև տեսնում ենք, որ հասարակության մեջ կան մարդիկ, գործիչներ, ովքեր հստակ թիրախավորված են, և որոնց պատճառով ամեն մեկը փորձում է հասնել իր իսկ քաղաքական իշխանության ամրապնդմանը»,- հավելեց Մելիք-Շահնազարյանը:

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «սուտ մատնության» գործով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն