Ես զարմանում եմ, որ կարելի է հանցագործություն անելով` հանցագործություն բացահայտել. Գեորգի Մելիքյան

article-image

Նարեկ Սամսոնյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը, անդրադառնալով քրեական գործի իրավական մանրամասներին, լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել է.

«Կարող եք բացել ՀՔԾ պաշտոնական կայքը: Այնտեղ կա հունվարի 31-ի հայտարարությունը, որ պարոն Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ, հարցաքննվել է: 3-4-րդ պարբերությունների վրա եմ ձեր ուշադրությունը հրավիրում, որտեղ հստակ ձևով արձանագրվել է, որ Սամսոնյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և որևէ հարցի պատասխանելուց, այնինչ մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում կա, որտեղ քննիչը նշում է, որ հունվարի 31-ին ՀՔԾ-ում որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքներով հայտնել է այն,  ինչը սուտ մատնության օբյեկտ է հանդիսանում: Սա աբսուրդի աստիճանի է: Ես պարզապես զարմանում եմ. այստեղ իրավաբա՞ն են, թե՞ ոչ: Ես զարմանում եմ, որ կարելի է հանցագործություն անելով՝ հանցագործություն բացահայտել: Ամոթ է: Պարզապես կարելի է սթափվել: Մենք ընդամենը անհերքելի ապացույցներ ենք բերում, որոնք այս պահի դրությամբ մեզ հիմք են տվել Քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների հիման վրա հաղորդում ներկայացնել քննիչի դեմ՝ առերևույթ հանցագործություն կատարելու փաստով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը