«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին ուժային կառույցները լրագրողների և լրատվականների դեմ պայքարի գործիք չդարձնել, ոտնձգություններ չիրականացնել մարդու հիմնարար իրավունքներից` խոսքի ազատության նկատմամբ

article-image

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում իշխանությունների նման գործելաոճը։ Օրեր առաջ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կառույցն իր մտահոգությունն էր հայտնել Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների դեմ հայցադիմումների և լրագրողների աղբյուրները բացահայտելու պահանջների քանակով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին ուժային կառույցները լրագրողների և լրատվականների դեմ պայքարի գործիք չդարձնել, ոտնձգություններ չիրականացնել մարդու հիմնարար իրավունքներից` խոսքի ազատության նկատմամբ։
Հույս ենք հայտնում, որ ՀՔԾ-ն կկարճի Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված գործը և կդադարեցնի խոսքի ազատության դեմ իշխանությունների պահանջով սկսված գործընթացները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն