Բաբաջանյան-Շիրինյան զույգի գժտությունն ու ընտրական ցուցակում անբավարար թեկնածուների պատճառը. նոր մանրամասներ

article-image

AntiFake.amհայտնել էր, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացրած փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել, քանի որ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը առնվազն 80-ի փոխարեն 47 է եղել։

AntiFake.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչն է եղել ընտրական ցուցակի անբավարար թեկնածուների պատճառը։ Բանն այն է, որ Արման Բաբաջանյանի ու Լևոն Շիրինյանի միջև սուր կոնֆլիկտ է եղել, ինչի պատճառով Շիրինյանը որոշել է, որ իր ղեկավարած «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունը պետք է միայնակ մասնակցի ընտրություններին՝ սեփական ընտրական ցուցակով։ Ըստ այդմ էլ՝ Շիրինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին 47 թեկնածուներից կազմված ընտրական ցուցակ է ներկայացրել։ Սակայն Արման Բաբաջանյանը հասկացել է, որ իր ու Շիրինյանի՝ ընտրական շեմը հաղթահարելու առանց այն էլ ցածր շանսերը առանձին մասնակցելու դեպքում ավելի են նվազում և հաշտություն է առաջարկել Շիրինյանին։ Բաբաջանյանը կարողացել է համոզել Շիրինյանին, զույգը հաշտվել է և նախապես ծրագրվածին համապատասխան՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ԿԸՀ է ներկայացրել արդեն 100 հոգանոց ընտրական ցուցակ։

Դրանով է բացատրվում այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած կուսակցությունների և դաշինքների ցուցակում ներկայացրել է և՛ Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության, և՛ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» անվանումները։

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն