Այս գործի իրավական ապագան վիժեցված է, սա քաղաքական հետապնդում է. Նարեկ Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ի «Հայլուր» հաղորդմանը այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն որպես մեղադրյալ հարցաքննության հրավիրվելու, հարցաքննության ընթացքի և հարուցված քրեական գործի վերաբերյալ։

«Նախ, ՀՔԾ-ում ինձ կանչել են հարցաքննության որպես վկա, հարցաքննել են, հարցրել են՝ ինչ գիտեք այդ դեպքի վերաբերյալ, որի մասին գրել եք։ Նշեմ, որ այդ դեպքը հասել է AntiFake.am-ին մեր աղբյուրից, որը բացահայտելու որևէ նպատակ ոչ մենք ունեցել ենք, ոչ էլ որևէ բան մեզ կարող է ստիպել, որ մենք այդ աղբյուրը բացահայտենք։ Ես գրել եմ, որ եղած տեղեկատվությունից ավել ոչինչ չգիտեմ։ Հետո գրել եմ, որ ես ՀՔԾ-ին հրաժարվում եմ տալ որևէ տեղեկատվություն, որևէ հավելյալ ինֆորմացիա, որովհետև համարում եմ, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության քաղաքական հետապնդումներով զբաղվող թիվ մեկ անձնավորությունն է։ Քննիչը հավաքել է իմ ցուցմունքը, վերջում, երբ քննիչը տվել է, որ ես կարդամ ցուցմունքը, տեսել եմ, որ խմբագրված է։ Այսինքն իմ ցուցմունքը քննիչը խմբագրել է»,-նշել է Սամսոնյանը։ 

Սամսոնյանը հավելել է, որ այն թղթի տակ, որը բաղկացած էր 2-3 հարցից, որում որևէ ինֆորմացիա չկար, ուստի՝ սուտ մատնության մասին խոսք լինել չէր կարող, գրել է. «քննիչ Լեռնիկ Ստեփանյանը խմբագրել է իմ ցուցմունը։ Ցուցմունքը գրված չէ իմ բառերով, ինչի համար ես չեմ կարող ստորագրել»։ 

Սամսոնյանն ընդգծել է, որ դրանից հետո ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասում է, որ Սամսոնյանը չի պատասխանել քննիչի հարցերին. «Այսօր պարզվում է, որ ես տվել եմ ցուցմունք, որի հիման վրա իրենք սուտ մատնության գործ են կարել»,-պարզաբանել է Սամսոնյանը։

«Սա դուրս է բանականության բոլոր սահմաններից։ Սա քաղաքական հետապնդում է»,-նշել է AntiFake.am-ի հիմնադիրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը