Երբ վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների, ԱԺ-ում ՀԱՊԿ-ի դեմ կոշտ ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ում ապագա դեսպան Լիլիթ Մակունցը: «Մեր հանրության և բոլորիս մոտ կա ակնկալիք, որպեսզի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների»,-ասել է Լիլիթ Մակունցը։