Աղբյուրի չբացահայտման հետևանքը եղավ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելը․ Նարեկ Սամսոնյան

article-image

«Այն գործը, որը, ըստ էության, իմ դեմ հարուցվել է նույն տրամաբանությունն ունի։ Ինձանից նույնպես աղբյուր էին պահանջում։ Եվ այդ աղբյուրի չբացահայտման հետևանքը եղավ իմ նկատմամբ քրեական գործ հարուցելը և ինձ մեղադրյալ ներգրավվելն այդ գործում»։ Այդ մասին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանը ասաց  «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։

Սամսոնյանը, անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին, նշեց, որ իրավական առումով աբսուրդային իրավիճակ է, քանի որ ցուցմունք չկա, բայց գործը հարուցվել է ցուցմունքի հիման վրա։

«Մեր կայքը դեռ մեկ տարվա գործունեություն չունի, բայց այս ընթացքում հասցրել ենք հիմնական մեծ բացահայտումները, որոնք տեղի են ունեցել, սկսած Աննա Հակոբյանի տասնյակ հազարավոր դոլլարներով վարսահարդար ունենալը, «Բոգարտից» թանկարժեք կահույք գնելը, հետո ասելը, որ դա չկա, կառավարական առանձնատան ճոխ վերանորոգումը, այսինքն` մեր հիմնական թիրախում եղել են կառավարության կողմից այն գործողությունները, որոնք իրենց համար շատ ցավոտ են եղել»,- ասաց Սամսոնյանը։  

Անդրադառնալով «իկռայի գործին»` Սամսոնյանը հավելեց․ «Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, այո,՛ եղել է ՊԵԿ-ին հանձնարարություն։ 

«Սա շարունակությունն է այն մեծ շղթայի, որի մեջ մենք այսօր կանք։ Այդ «hate speech» (ատելության խոսք) մի մասն է սա։ Դրա հետևանքն է սա»,-նշեց Սամսոնյանը։

Սամսոնյանը անդրադարձավ նաև AntiFake.am-ի կողմից յութուբյան ալիքների բացահայտմանը, որոնք ֆինանսավորվում են ՊՈԱԿ-ի կողմից՝ ատելություն խոսք տարածելով ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։

«Այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո իրականացվող բաներ են։ Սրանցով տարածվում է այն «ֆեյք նյուզը», և ՀՔԾ-ն այս ուղղությամբ որևէ բան չի անում։ Մենք այսօր գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրագրության մի տեսակի հետ, որն ամբողջությամբ հերյուրանք, ատելության խոսք և զրպարտություն է տարածում»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Սամոնյանը պարզաբանեց նաև Համահայկական հիմնադրամի դրամահավաքի վերաբերյալ վերջին բացահայտումը, որով սուտ և կեղծիք էր տարածվել արդեն Համահայկական հիմնադրամի կողմից։

Սամսոնյանը հավելեց նաև, որ բացահայտումներ կլինեն նաև «իկռայի գործի» վերաբերյալ, քանի որ կլինեն մարդիկ, ովքեր կփաստեն, որ ՊԵԿ-ին հրաման եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։

Սամսոնյանը անդրադառնալով իր նկատմամբ հարուցված դատական հայցերին նշեց․ «Անձամբ իմ նկատմամբ կա երեք դատական հայց, որոնցից երկուսը ուղղակիորեն կապված են AntiFake.am-ի լրատվական գործունեության հետ»։

Սամսոնյանը պնդեց, որ ոչ միայն չեն բացահայտելու իրենց աղբյուրները, այլ պատրաստ են հրապարակել ցանկացած բան, որը կապված կլինի իշխանությունների արատավոր գործունեության հետ։   


Կարդացե՛ք նաև՝
13 գործուղում և ավելի քան 10,5 մլն դրամ պետական միջոցներից Աննա Հակոբյանի վարսահարդարին. ուշագրավ բացահայտումներ
Հայաստանի ամենաթանկարժեք կահույքը Կառավարական «դաչաներում». ո՞վ է գնորդը. թարմացված
Շուրջ 2 մլն դոլար պետական բյուջեից «հույժ գաղտնի» պայմաններում Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը հիմնանորոգելու համար

Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1.5 միլիոն դոլար չի՞ նվիրաբերել. անհամապատասխանություններ Հիմնադրամի կայքում և հարցման պատասխանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն