Երբ դավաճանը մոռանում է սեփական անցյալը. ով էր վարկաբեկում ու ծաղրում Վազգեն Սարգսյանին

article-image

Այսօր՝ մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ կերպով է «տոնում». շրջում է «ՔՊ» կուսակցության մայրաքաղաքի տարածքային գրասենյակներ ու ելույթ ունենում մի քանի տասնյակ համակիրների առաջ: 

Իր ելույթում, ի թիվս այլ մեղադրանքների, զրպարտությունների և հոխորտանքների, Փաշինյանը իբր պատասխանում է «թուրքի գործակալ» լինելու մեղադրանքին՝ դարձյալ մեղադրելով նախկին իշխանություններին, այս անգամ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպելու մեջ: 

Սակայն Նիկոլ Փաշինյանը մի նուրբ դրվագ է մոռանում: 1990-ականների վերջից Փաշինյանը իր թերթով առանձնակի ատելություն և թշնամանք էր գեներացնում Վազգեն Սարգսյանի, Երկրապահ կամավորական միության, Արցախի նկատմամբ՝ ամեն տեսակ զազրելի և անպարկեշտ ծաղրանկարներով լցնելով իր թերթի էջերը: «Օրագիր» օրաթերթից մի քանի հետաքրքիր դրվագների կարող եք ծանոթանալ այստեղ

Ավելին, հենց Փաշինյանն էր այն ջատագովներից մեկը, որը հասարակության մեջ սերմանում և խորացնում էր «հայաստանցի-ղարաբաղցի» կործանարար դիսկուրսը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունների տարիներին այս թեզը հատկապես մեծ տարածում գտավ իշխանական պրոպագանդիստների կողմից: AntiFake.am-ը անդրադարձել էր նրանց, որոնք իրականացնում էին «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտումը՝ մաս 1, մաս 2

 

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն