Արդեն անդրադարձել էինք այն փաստին, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման մասին վարչապետի կայքում հրապարակված տեղեկատվությունը չէր համապատասխանում Անգելա Մերկելի հայտարարության բնօրինակին: Մասնավորապես, կանցլերի ելույթից բացակայում էր այն հատվածը, որտեղ Մերկելը խոսում էր իրավական բարեփոխումների շրջանակներում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության անհրաժեշտության մասին:
Այս խեղաթյուրումը առաջինը բացահայտողներից Արմեն Աշոտյանի և բազմաթիվ այսլ հրապարակումների միջոցով բարձրացված աղմուկից հետո վարչապետի պաշտոնական կայքում ուղղում է մտցվել` ավելացվել է ելույթի տեքստից բացակայող, Վենետիկի հանձնաժողովին վերաբերվող հատվածը:
Առաջին տարբերակը`
Ուղղված տարբերակը`
«Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ տեղի ունեցած «թյուրիմացությունը» տեղի է ունեցել թարգմանչի բացթողման պատճառով:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ վարչապետի աշխատակազմում պետք է առաջնորդվել ոչ թե համաժամանակյա թարգմանչի բանավոր, ոչ պաշտոնական թարգմանությամբ, այլ հիմք ընդունել պաշտոնական և բնօրինակ տարբերակը` հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու և հետագայում մեղավորներ չփնտրելու համար: