Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեության ընթացքում քարոզչության ձևը ներքին թշնամիների ձևավորումն է եղել․ Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի քարոզչական ունակություններին, ուղղություններին, զուգահեռներին ու բնույթին, ինչպես նաև հիմնական քարոզչական թեզերին՝ ներքին թշնամիներ, չհիմնավորված մեղադրանքներ, «օդում կախված լուրեր»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից իրականացվող քաղաքականությանը` Սամսոնյանը ասաց․  «Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզչական ուղղությունները չեն փոփոխվել երբեք` սկսած 1990-ականներից, երբ Փաշինյանը մտել է քաղաքական ասպարեզ»։

Սամսոնյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեության ընթացքում  քաղաքական քարոզչության ձևը «ներքին թշնամիների» ձևավորումն է եղել, որով մեղադրանքներ էին ներկայացվում քաղաքական հակառակորդների հասցեին։ Նա նաև հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն է շրջանառության մեջ դրել «ըստ օդում կախված լուրերի» տերմինը, որը քարոզչության մի մասն էր կազմում։

«Ողջ խնդիրը ինչու՞մ է կայանում. ժողովրդին համոզել, ստեղծել «հակակերպարներ», որոնց հիման վրա շարունակել սեփական գործունեությունը»,- մանրամասնեց Սամսոնյանը` ավելացնելով, որ իշխանությունները ոչինչ չեն արել այս թեզերը չեզոքացնելու համար։

«Իշխանության անգործությունը բերեց այս թեզերի համար իրական քաղաքական միջավայր ստեղծելուն, որով այս թեզերը սկսեցին զարգանալ»,- ասաց Սամսոնյանը։

Սամսոնյանը պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական քարոզչական թեզերը շարունակում է  օգտագործել  արդեն իշխանական դիրքերից։

«Ժողովուրդը` այդ միֆերից հոգնած, ըստ էության, ակտիվ փոքրամասնությունը դուրս եկավ փողոց, շանտաժի միջոցով Փաշինյանը վերցրեց իշխանությունը՝ այդ  ստի ու կեղծիքի թեզերի տակ, որոնք ոչ մի կերպ չեն հիմնավորվել և հիմա այդ  «ներքին թշնամիներ» ստեղծելու գործընթացները նրա համար ավելի հեշտ է քան այն ժամանակ», -հավելեց նա։

«Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ ՀՀ-ի ողջ խնդիրների միակ և գլխավոր պատասխանատուն ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանն է։ Հիմա վերջնական փուլին են հասել՝ այսպես ասած այդ «թշնամու» հարցը լուծելուն»,- ասաց նա։

Անդրադառնալով հասարակության սևերի և սպիտակների բաժանելուն` Սամսոնյանը ասաց․ «Սև-սպիտակի տրամաբանությունը նորից նույն էր՝ փրկիչ-թշնամի, լավ-վատ, գիշեր-ցերեկ, այսինքն՝ այդ միֆերը, որոնք կային իրականում, դրանք ներքին թշնամու տրամաբանությունից էին բխում։ Սա նշանակում է` քաղաքական դաշտի տոտալ միաբևեռացում»։

Սամսոնյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է բոլոր ընդդիմադիրների քաղաքական ոչնչացումը, ինչը արվում է նրանց «ներքին թշնամի» դարձնելով։ 

«Այսօր Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների վրա սարքվում են գործեր, քաղաքական ընդդիմախոսները հետապնդվում են։ Հայաստանում օլիգարխները դարձել են խոշոր սեփականատերեր, եթե փող են տվել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Սամսոնյանը։

Սամսոնյանը հավելեց նաև, որ այժմ ներքին պառակտման փորձ է արվում։ Նա նշեց, որ քարոզչական մեթոդներից մեկը ֆեյքերի ինստիտուտն է, որով նախկինների հանդեպ թշնամանք են ավելացնում։ 

Սամսոնյանը, անդրադառնալով իր դեմ իրականացվող տեղեկատվական արշավին, որն իրականացվում է ֆեյք էջերի և յութուբյան ալիքների միջոցով, ասաց․ «Պատճառը մեկն է. ես դուրս եմ եկել այդ ստի և կեղծիքի տրամաբանությունից»։

Հրապարակման ռուսերեն տարբերակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն