Հանրային հեռուստաընկերության լրագրողը ստում է և խախտում մասնագիտական էթիկան

article-image

Երեկ՝ փետրվարի 17-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ։ Նիստի ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրող Անուշ Մուրադյանը հարց է ուղղել Ալեն Սիմոնյանին՝ նշելով. «Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունը իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում:»։

Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է լրագրողի հարցի ձևակերպմանը՝ նշելով. «Սա նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողական էթիկայի սահմաններու՞մ է։ Լրագրողը (այն էլ Հանրայինի լրագրողը) իրավունք ունի՞ հարցի տեսքով քաղաքական գնահատականներ տալ անձամբ ինձ և մեր նախաձեռնությանը։

Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը։»։

Ի պատասխան՝ լրագրողը մեկնաբանություն է թողել այս գրառմանը. «պարոն Ruben Melikyan մենք բազմիցս կարդացել ենք Ձեր դիրքորոշումները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված, նաեւ տեսել ենք Ձեզ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ակցիաներին, հետևաբար ենթադրել ենք, որ Դուք աջակցում եք Ռոբերտ Քոչարյանին։ Բայց եթե Քոչարյանի աջակից լինելը Ձեզ վիրավորում է, ապա հետագա հարցադրումներում մենք ձեռնպահ կմնանք Ձեզ այդպես ներկայացնելուց։»։

Այս մեկնաբանությանը Ռուբեն Մելիքյանը պատասխանել է. «Տիկին Muradyan, Դուք, կարծում եմ, շարունակում եք խախտել լրագրողական էթիկայի կանոնները։ Նախ, ի գիտություն Ձեզ, իրավապաշտպանի պարտքն է արձագանքել ցանկացած անձի դեմ կատարվող ապօրինություններին։ Երկրորդ, Դուք ինձ վերագրում եք «դիրքորոշումներ» (վիրավորանքի մասով, որևէ մեկի աջակիցը լինելու մասով և այլն), որոնք ես չեմ հայտնել։ Եվ վերջապես երրորդը, մինչ օրս առիթ չեմ ունեցել մասնակցելու Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու օրակարգով որևէ ակցիայի։

Հետևաբար Ձեր ենթադրություններն անհիմն են։

Պնդում եմ դիրքորոշումս առ այն, որ Դուք հարցի փոխարեն քաղաքական գնահատականներ եք տալիս՝ քարոզչության ժամանակահատվածում։»։

Այսօր Ռուբեն Մելիքյանը հրապարակել է հանրաքվեի «ՈՉ»-ի քարոզարշավի նախաձեռնող խմբի 1-ին տասնյակի անունները։ Նրանք են՝

  1. Ռուբեն Մելիքյան,
  2. Գոհար Մելոյան,
  3. Արսեն Բաբայան,
  4. Էլինար Վարդանյան,
  5. Տիգրան Աթանեսյան,
  6. Աստղիկ Մաթևոսյան,
  7. Արտակ Ասատրյան,
  8. Սիրանուշ Սահակյան,
  9. Անահիտ Սարգսյան,
  10. Արսեն Մկրտչյան։

Նշված անձինք իրավաբաններ և փաստաբաններ են, որոնք իրականացնում են մասնագիտական գործունեություն՝ հանդես գալով փաստաբանական և/կամ իրավապաշտպան գործունեությամբ։

Հետևաբար՝ լրագրողի այն պնդումը, թե նախաձեռնող խումբը, ըստ էության, Ռոբերտ Քորարյանի աջակիցներն են, որևէ աղերս չունի իրականության հետ։

Լրագրողի պնդումը, թե տեսել է Ռուբեն Մելիքյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ակցիաներին, նույնպես սուտ է և չի համապատասխանում իրականությանը։

Լրագրողի մասնագիտական գործունեության էթիկական կանոնները խախտելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը.

«…Հանրային հեռուստաընկերության լրագրող Անուշ Մուրադյանը փաստացի իր խոսքում քաղաքական հայտարարություն է արել։ Լրագրողները պետք է զերծ մնան քաղաքական գնահատականներից, իսկ Հանրային հեռուստաընկերության լրագրողն առավել զգոն պետք է լինի:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է հանրային միջոցներով գործող հեռուստfաընկերությանը պահպանել մասնագիտական էթիկան: Լրագրողի նման վարքն անընդունելի է»,-ասված է հայտարարության մեջ։ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը