Նիկոլ Փաշինյանի ու Անահիտ Ավանեսյանի նախընտրական` քարոզարշավը զարհուրելի տեսարանների ֆոնին

article-image

Մի քանի օր առաջ մամուլում տարածում ստացան զոհված զինծառայողների դիերի պահման վայրերի անմխիթար իրավիճակը ցուցադրող լուսանկարներ: Նահատակների աճյունների վիճակի հայտնաբերումից հետո ր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «պարզաբանում» էր տարածել և նշել, որ մասունքների «ոչ պատշաճ պահումը իր մեղքն է»:

Վարչապետի խոսնակն էլ մեկնաբանություն է տվել, թե Փաշինյանի հանձնարարությամբ քննություն է սկսվել` պարզելու մեղավոր պաշտոնյային: Հայտնի դարձավ նաև, որ աշխատանքից ազատվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և ևս 2 աշխատակից, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է ստացել:

Սակայն կորոնավիրուսային համավարակի, պատերազմի օրերի և հետպատերազմյան իրավիճակի միակ պատասխանատուները և մեղավորները իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք պետք է պատասխան տան այս գործելաոճի և ողբերգության համար:

Այսօր կառավարության նիստի ժամանակ Անահիտ Ավանեսյանը և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը անդրադարձան ստեղծված իրավիճակին:

Սակայն որևէ ձևով արդարանալու կամ ստեղծված իրավիճակի վերաբերյալ խնդիրներ մատնանշելու և լուծումներ տալու փոխարեն` Փաշինյանն ու Ավանեսյանը սկսում են թվարկել, թե ինչ են արել 2018 թվականից հետո, որը ավելի շատ նախընտրական քարոզչություն էր, քան խնդրի վերհանում:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ ոճով, շարունակեց խնդրի մանիպուլյացիան, թե մեղավոր են ստորին օղակի աշխատողները, սակայն ո՞րն է սանիտարի բացթողումը կամ մեղավորությունը, երբ կառավարությունը և համապատասխան նախարարությունը համապատասխան միջոցներ ձեռք չեն առել և առնում պատերազմից արդեն ավելի քան 7 ամիս անց զոհված զինծառայողների աճյունների պատշաճ պահպանման համար:

Նիկոլ Փաշինյանն էլ մյուս կողմից նշում է, թե նման համակարգ մինչև 2018 թվականը գոյություն չի ունեցել, և խնդիրը միայն մարդկային վերաբերմունքի և կրթության, էթիկայի մեջ է: Թերևս Նիկոլ Փաշինյանը ճիշտ է միայն իր մասով, քանի որ պատերազմում հերոսաբար զոհված զինծառայողների թիբը հաշվում էր «+/- 50»-ով, իսկ հիմա մեղադրում է անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներին:

Կարծեք թե` լուսանկարների հրապարակումը խթանեց նաև խնդրի շուրջ նախարար Անահիտ Ավանեսյանի տեսակետի հանրայնացմանը: Նախ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հնարավոր է` աճյուններում լինեն նաև ադրբեջանցի զինվորների մասունքներ: Նախարարի պաշտոնակատարին թվում էր, թե մեկ նախադասությամբ հասարակությունը կարող է հանգստանալ սարսափելի պատկերներից, և ինքն էլ կշարունակի զբաղեցնել իր քաղաքական պաշտոնը:

Թե՛ նախօրեին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, թե՛ Ազգային ժողովում Ավանեսյանը սլաքներն ուղղում և «թիրախ» է դարձնում դատաբժիշկներին, որոնք այս խնդրում ամենաքիչ մեղավորությունն ունեն: Համենայնդեպս, սառնարանային կարողությունների ապահովման խնդիրները պետք է լուծեր համապատասխան ՊՈԱԿ-ը` նախարարության հանձնարարությամբ, որն էլ չի արվել, հետևաբար` թերացել են կարգավորող մարմինները` նախարարի և կառավարության ղեկավարի գլխավորությամբ: Այնինչ, Ավանեսյանը այս խնդիրը համարում է` «բացթողում, սխալ, զանցանք, հանցանք»:

Այս ամենի ֆոնին պետք է հիշեցնել, որ սեպտեմբերյան 44-օրյա պատերազմից հետո պետական հաստատությունները դեռևս չեն հայտնել զոհված զինծառայողների, անհետ կորածների, ռազմագերին և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, վիրավորների և հաշմանդամների ստույգ թիվը, իսկ իշխանությունները օգտագործում են այս զարհուրելի դեպքն ու օգտագործում որպես նախընտրական քարոզարշավի մաս: 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն