Փաշինյանը գիրք նվիրելու համար թակել է միայն իրեն սատարողների՝ նախապես ստուգված դռները

article-image

Երեկ՝ փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որն արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է երևանյան շենքերում և գրքեր նվիրել մեր համաքաղաքացիներին։

Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նշում է. «Իրոք, լրիվ պատահական տեղ ենք եկել, հընթացս, եթե լավ չկողմնորոշվենք, ոչինչ»՝ նկատի ունենալով, որ գիրք նվիրելու համար ընտրել են պատահական հասցեներ և շենքեր։

Սակայն, պարզվում է, իրականությունն այլ է։

AntiFake.am-ին դիմել են տարբեր քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ մինչև Նիկոլ Փաշինյանի տեղ հասնելը այդ հասցեներ են այցելել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն ու թաղապետարանի աշխատակիցները։ Վերջիններս հատ առ հատ թակել են դռները և ստուգել, թե արդյո՞ք տվյալ հասցեում բնակվողները, ինչպես քաղաքացիներն են փոխանցում՝ «նիկոլական են», թե ոչ՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ընթացքում հնարավոր անախորժություններից խուսափելու համար։ Քաղաքացիները փոխանցում են, որ եղել են բազմաթիվ բնակարաններ, որոնց դռները թակելուց հետո Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ են հնչել։ Եվ միայն այս ստուգումներից հետո Փաշինյանն այցելել է միայն այն տներ, որտեղ բնակվողները սատարում են իրեն։

Քաղաքացիներից մի քանիսն էլ փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է այցելել մի շենք, սակայն նրան Երևանի ավագանու անդամներն ու թաղապետարանի աշխատակիցները զգուշացրել են, որ դա վթարային շենք է, որից հետո Նիկոլ Փաշինյանը ճողոպրել է այդտեղից՝ խուսափելով բնակիչների` շենքային պայմանների վերաբերյալ բողոքներից և քննադատությունից։

Ահա այսպիսի հետաքրքիր կազմակերպված պայմաններում է Նիկոլ Փաշինյանը «լրիվ պատահական տեղեր գնացել» և գրքեր նվիրել մեր համաքաղաքացիներին, իսկ իրականում` իր աջակիցներին։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը