ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

article-image

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: 

«Արցախի Հանրապետության նախագահ պարոն Բակո Սահակյանին

Հարգելի՛ պարոն Սահակյան,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:

Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության և համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով և հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձևավորվեց ժողովրդավարական և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն և նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Հարգանքով՝

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը