Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ վերջինս բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով:
Նկատենք, սակայն, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը քարոզչությունն իրականացնում են աշխատանքային ժամին:
Աղբյուր՝ AntiFake.am