AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար

article-image

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ապրիլ 5-ին կայանալիք հակասահմանադրական ու հակաօրինական հանրաքվեին ընդառաջ` արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը մոբիլիզացնում է վարչական ռեսուրսը։ Լրատվիամիջոցները նաև գրել են, որ իշխանությունները նախկին ՀՀԿ-ական գյուղապետերի առաջ պայման է դրել. եթե հանրաքվեի ընթացքում բավարար թվով ձայներ ապահովեն, նրանց դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն: Իսկ պատճառն  այն է, որ իշխանությունն ինքն էլ է համոզված, որ առանց  խախտումների, առանց ճնշումների և կեղծարարության ի վիճակի չեն լինելու անհրաժեշտ թվով ձայներ ստանալ։

Նպատակ ունենալով կանխարգելել հանրաքվեին ընդառաջ և դրա ընթացքում տեղի ունեցող խախտումները` AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում խախտումները ապացուցող և տեսաձայնագրությունները մեզ ներկայացնող անձանց պարգևատրելու համար։

Դրամահավաքի նպատակն է պարգևատրել բոլոր այն անձանց, ովքեր կներկայացնեն տեսաձայնագրություն կամ ձայնագրություն, որոնք հաստատում են, որ`

1. Անձին հարկադրել են կատարել հանրաքվեի քարոզչություն, կամ վերջինս հրաժարվել է քարոզչություն անել։

2. Հանրաքվեի արդյունքում ձայներն ակնհայտ սխալ են հաշվել։

3. Կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր են պատրաստվել կամ իրացվել։

4. Հանրաքվեի դրված հարցին կողմ կամ դեմ քվեարկելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար կաշառք է տրվել։

5. Անձին որևէ ձևով հարկադրել են հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկել, կամ մեկից ավելի անգամ քվեարկել կամ այլ անձի փոխարեն քվեարկել։

6. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին խոչընդոտել են ծանոթանալ ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով (ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չեն տրվել)։

7. Մարզպետների կամ մարզպետների տեղակալների կողմից համայնքների ղեկավարներին, իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարներին հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

8. Զինվորական հրամանատարական կազմի կողմից իրենց ենթականերին, զինվորներին, հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

9. Վարչապետի կամ փոխվարչապետի կողմից նախարարներին, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

10. Համայնքի ղեկավարներից պահանջվել է հանրաքվեի դրված հարցի օգտին որոշակի թվով կողմ ձայներ ապահովել:

11. Համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից հանրաքվեին մասնակցելու, կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

12. Գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարների կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց ենթականներին հանրաքվեին մասնակցելու կողմ կամ դեմ քվեարկելու ցուցում է տրվել։

Վերոնշյալ խախտումները հավաստող ձայնագրությունները ներկայացնող անձանց ենթադրվում է տրամադրել`

  • 150.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է կառավարության անդամի կամ գործադիր իշխանության հանրապետական մարմնի ղեկավարի կամ նրանց տեղակալների կողմից,
  • 150.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է զինվորական հրամանատարի կողմից,
  • 100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է մարզպետի կողմից,
  • 100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից,
  • 100.000 դրամ, եթե համապատասխան խախտումը կատարվել է վերը չթվարկված որևէ այլ պաշտոնատար անձի կողմից։

Տեսանյութերը տրամադրած անձի տվյալները ցանկության դեպքում կարող են գաղտնի պահվել:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը