(VIDEO) Ընտրություններից հետո լինելու են ամենադաժան քաղաքացիական վենդետտաներ. Նիկոլ Փաշինյան

article-image

«Հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու: Հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են և ջարդի են ենթարկվելու: Կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են Տրոյական ձիու դերակատարում: Տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը, և մենք բոլոր Տրոյական ձիերին դուրս կշպրտենք պետական կառավարման համակարգից»,- ասում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու ավելացնում. «Ես ասում էի, որ վենդետտաներ չեն լինելու: … Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հանրահավաքների: … Ընտրություններից հետո լինելու են վենդետտաներ էն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: Էն հիմնարկների, ինձ չի հետաքրքրում` մասնավոր կլինի, թե հանրային, ղեկավարները, որ իրանց աշխատողներին որևէ հարկադրանքի ենթարկել են, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետտաների: …. Խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ… կարճ ասած` էդ համայնքների ղեկավարները «ռադ են լինելու» և լինելու են արտահերթ ընտրություններ: Էդ հիմնարկների ղեկավարները, թեկուզ սեփականատերեր ունենան, ինձ չի հետաքրքրում. եթե սեփականատերերը կփորձեն դիմադրել, սեփականատերերով էլ կզբաղվեն, իրանց էլ կենթարկենք ամենադաժան քաղաքացիական վենդետտաների: Դե զգուշացնում են, դե հանկարծ չփորձեք թպրտալ»:

Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ քաղաքացիական բախումներ է հրահրում արտահերթ ընտրություններից հետո: Իսկ այդ ընթացքում ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները ոչինչ չեն անում` բռնությունների կոչ անող վարչապետի թեկնածուի և նրա թիմի նկատմամբ:

Տեսանյութը՝ Tert.am-ի

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն