Տիգրան Արզաքանցյանը չի մասնակցի ընտրություններին․ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նրա գրանցումը

article-image

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ին հերթական նիստում քննարկեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախցընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը:

«ԿԸՀ-ում այսօր ստացվել է գրություն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից, որով նշվել է հետևյալը, որ 2021 մայիսի 20-ին Տիգրան Արզաքանցյանը դիմել է ոստիկանություն՝ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով»,- հայտնել է Մուկուչյանը։

Մուկուչյանը նշել է, որ ըստ Արզաքանցյանի ներկայացրած տեղեկանքի՝ վերջինս Մոսկվայի տեղեկատվա-տեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ընդունվել է 20.09.2011թ.-ին, սակայն ուսումնառության ժամկետ նշված է 26.09.2018-ից 05.06.2019թթ ընկած ժամանակահատված, մինչդեռ տեղեկանքի իսկության ստուգման արդյուքնում պարզվել է, որ Մոսկվայի տեղեկատվա-տեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում Արզաքանցյանը ուսանել է 01.10.2011թ.ից մինչև 30.09.2017թ:

«Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Արզաքանցյանի տվյալները չեն բավարարում վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի սահմանված պահանջներին։ Նա դիմումը տալու օրվան նախորդող 1461 օրերից 1010 բացակայել է Հայաստանից։ Վերոգրյալով պայմանավորված՝ Արզաքանցյանին տեղեկանքի տրամադրումը ոստիկանության կողմից մերժվել է»,- հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց անվավեր ճանաչել պատգամավորական թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն