(VIDEO) Նրանք իրականության մեջ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ. Սերժ Սարգսյան

article-image

Հունիսի 10-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի թիմակիցների հետ այցելել է Սյունիքի մարզ, համակիրների հետ խոսել Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը անդրադարձել է Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրելու Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ավելի վաղ հայտարարված պատրաստակամությանը։ 

Սարգսյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության նիստում հայտարարել էր, թե պատրաստվում է Ադրբեջանի հետ հայանպաստ պայմանագիր ստորագրել, հարց է առաջանում․ ինչու՞ չստորագրեց։

«Իսկ Ալիևը Փաշինյանին չէր ստիպու՞մ ստորագրել այդ փաստաթուղթը, Ալիևը չի՞ մտել մեր տարածք»,- նշել է Սարգսյանը։ Նա տեղեկացրել է, որ այսօր այցելել է Տեղ գյուղ, համայնքին պատկանող 350 հեկտար այժմ գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ:

Սարգսյանը չի բացառել այն հանգամանքը, որ կա ստորագրման ենթակա փաստաթուղթ՝ զուգահեռներ անցկացնելով նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրման հետ։

ՀՀ երրորդ նախագահը ընդգծում է. «նրանք իրականության մեջ տգետ են, գաղտնապահ և հայրենադավ»։

Առավել մանարամասն՝ տեսանյութում․ 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն