«Դիսլայքերի» առատության պատճառո՞վ է «Այո»-ի քարոզարշավի երգի լայքերի տեսանելիությունը անջատվել

article-image

Փետրվարի 23-ին Հայկ Ստվերը Նիկոլ Փաշինյանի հեղինակած բանաստեղծության հիման վրա ներկայացրել էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի՝ «Ասում եմ ԱՅՈ» վերնագրով երգը:  Այն միանշանակ չէր ընդունվել հասարակության կողմից և մեծամասամբ արժանացել էր բացասական կարծիքների և հումորային մեկնաբանությունների տեղիք տվել:

Այսօր համացանցում բուռն կերպով և հումորային մեկնաբանություններով քննարկվում է այն փաստը, որ 100 հազարից ավելի դիտում  ունեցող տեսահոլովակի «լայքերի» ու «դիսլայքերի» մեկնաբանությունները անջատվել են, և ինչպես նշում են ֆեյսբուքյան և յութուբյան օգտատերերը, դա արվել է «դիսլայքերի» առատությունը քողարկելու նպատակով: Ինչպես ցույց են տալիս յութուբյան մեկնաբանությունները, երգի լայքերի տեսանելիությունը անջատվել է մոտ 10 ժամ առաջ:

Հիշեցնենք, որ Հայկ Ստվերը ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եղբայրն է և հասարակությանը հայտնի դարձավ «Իմ քայլը» շարժման երգի կատարումից հետո:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն