
Նիկոլ Փաշինյանը հաստատեց ամիսներ շարունակ տարածվող տեղեկությունն առ այն, որ հայկական կողմը պարբերաբար ականապատված տարածքների քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին:
Նա պնդում է, որ «քայլին պատասխանում ենք քայլով», սակայն գերիների վերադարձը ամրագրված է նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ,և այս դեպքում հասկանալի չէ, թե ինչ քայլի է պատասխանում Նիկոլ Փաշինյանը` քարտեզները Ադրբեջանին հանձնելով:
Նման պարագայում ստացվում է, որ հերթական քարտեզի հերթական տրամադրումը այս անգամ պարզապես ուղեկցվել է 15 գերու վերադարձով, ինչը, ցավոք, կարող ենք դիտարկել որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական քայլ:
Աղբյուր՝ AntiFake.am