Արարատ Միրզոյանը հաստատում է ԱԱԾ գործակալ լինելու փաստն ու ստում` նոր հանգամանքով

article-image

Դեռևս 2021թ․ հունվարի 17-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեպսան Միքայել Մինասյանը փաստաթուղթ հրապարակեց, որը բացահայտում էր Արարատ Միրզոյանին որպես ԱԱԾ գործակալ: 

Նույն օրը Միրզոյանը պատասխանեց Մինասյանի հայտարարությանը` այն որակելով որպես «սուտ մատնություն»: Սակայն այսօր հենց Արարատ Միրզոյանը ընդունում է փաստաթղթի գոյության և իրական լինելու փաստը: 

Վերջինիս պնդմամբ` ԱԱԾ-ն է դիմել Միրզոյանին օգնության համար, այնինչ հենց փաստաթղթի մեջ նշված է, որ Արարատ Միրզոյանին կարող են հայտնի դառնալ նաև պետական և ազգային գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք նա պարտավորվում է գաղտնի պահել: 

Միրզոյանը փորձում է հավաստիացնել, թե գործել է ԱԱԾ խնդրանքով, սակայն փաստաթղթից հստակ երևում է, որ ապագա ԱԺ նախագահը հավաքագրվել է  օտարերկրյա հատուկ ծառայությունների դեմ պայքարում: 

Ավելին, Միրզոյանը ստում է նաև փաստաթուղթը ստորագրելու ժամկետների առումով: Նա նշում է, որ ստորագրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, այնինչ հենց փաստաթղթում (որի ոչ մի տառը չի հերքվել) նշված է 2007 թվական, ինչը գուցե Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին շրջանն էր, սակայն 100-ամյակին դեռ 8 տարի էլ կար:


 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն