Ոչ մի հոդված չկա․ Արարատ Միրզոյանի ստերը՝ ԱԱԾ գործակալ լինելու հանգամանքների առնչությամբ

article-image

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և անդրադարձել դեռևս հունվարի 17-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթին, որով արձանագրվում էր, որ 2007 թվականին Միրզոյանը հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ–ի կողմից՝ դառնալով կրկնակի գործակալ, քանի որ, ըստ Մինասյանի, Միրզոյանը նախապես աշխատել է թուրքական հատուկ ծառայությունների հետ, որի բացահայտումից հետո էլ հայկական ԱԱԾ–ն հավաքագրել է Միրզոյանին։ Միրզոյանը այդ ժամանակ նշված տեղեկատվությունը «սուտ մատնություն» էր որակել։ 

Հարցազրույցում Միրզոյանը անդրադառնում է այս խնդրին՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայությունն է իրեն դիմել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ իրենց աջակցելու համար` «որպես Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, ՀՀ ազգային արխիվի հասարակական–քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, ով այդ շրջանում Ցեղասպանությանը անդրադարձող, Ցեղասպանության տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում նաև արտասահմանյան պարբերականներում»։

Միրզոյանը նշում է նաև կոնկրետ ժամանակահատվածը, երբ ԱԱԾ–ն դիմել է՝ Միրզոյանի աջակցությունը ստանալու համար։ 

Սակայն հետաքրքիր է, որ Միրզոյանի նշած ժամանակահատվածում՝ Քոչարյանի իշխանության անցումային շրջանում, վերջինս Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաշխատող այլևս չի եղել։ Ավելին, 2007թ․ թվականին նաև նույնիսկ ասպիրանտ չի եղել․ Միրզոյանը ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան ավարտել է 2005 թվականին։ Դա է վկայում Միրզոյանի կենսագրության հատվածը, որը հրապարակված է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում։ 

Հատկանշական է, որ Միրզոյանը ԱԱԾ–ի կողմից տրամադրված փաստաթուղթը ստորագրել է 2007 թվականի նոյեմբերին, այսինքն, համաձայն վերջինիս կենսագրության՝ նա ավարտում էր կամ արդեն իսկ ավարտել էր իր աշխատանքային գործունեությունը նաև ՀՀ Ազգային արխիվում։ 

Հիշարժան է նաև այն հանգամանքը, որը տարբեր միջազգային պարբերականներում տպագրված հոդվածներ ունեցող Միրզոյանի անունը այդպես էլ չգտանք ինչպես հետազոտական աշխատանքների և մեջբերվող աշխատանքների ամենամեծ պահոցում՝ «Scopus»-ում, այնպես էլ առանձին խոշոր հետազոտական հարթակներում։ Ուստի ողջունելի կլիներ, որ Արարատ Միրզոյանը և վերջինիս թիմն ընդհանրապես հանրությանը ներկայացնեին իրենց «միջազգային հաջողությունները», եթե, իհարկե, այդպիսիք գտնվեն։ 

 

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Արարատ Միրզոյանը, ընդունելով իր՝ ԱԱԾ գործակալ լինելու փաստը, հաստատում է Միքայել Մինասյանի հրապարակած տեղեկատվության իսկությունը։ Նման պարագայում մյուս արդարացումները և անիմաստ ու անհիմն «ինքնագովազդը» անտեղի էր։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն