«Ֆեյք նյուզ». Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն Վատիկանը չի արել

article-image

Համացանցում և հայկական լրատվամիջոցներում մեծ ակտիվությամբ տարածվում է տեղեկություն այն մասին, որ Վատիկանը հայտարարել է, թե Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ նրա երկու օգնականները հիվանդացել են կորոնավիրուսով։ Տեղեկությունը, սակայն, սուտ է և չի համապատասխանում իրականությանը։

Այսպես, լրատվականները հղում են անում MSM News լրատվական կայքին՝ գրելով. «Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ նրա երկու օգնականները հիվանդացել են կորոնավիրուսով, հաղորդում է MSM News-ը ՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ բարձրաստիճան հոգեւորականների մոտ կորոնավիրուսի փորձանմուշների արդյունքները դրական արդյունք են տվել»:

Կեղծ տեղեկության աղբյուրը, ինչպես նշում են հայկական լրատվականները, ոչ թե MSM NEWS կայքն է, այլ MCM News-ն է (mcmnt.com), նյութը վերնագրված է «Vatican confirms Pope Francis and two aides test positive for Coronavirus»։ Մինչդեռ կայքի ուսումնասիրության դեպքում պարզ է դառնում, որ ոչ միայն տեղեկությունը, այլ ամբողջ կայքը ոչ արժանահավատ է, իսկ տեղեկությունը՝ սուտ։ 

Մինչդեռ պաշտոնական Վատիկանի նման հայտարարություն որևէ պաշտոնական աղբյուրում առկա չէ։ 

Այս պնդումը հաստատում է նաև ռուսական ТАСС գործակալությունը, որի թղթակիցը մեկնաբանություն է խնդրել պաշտոնական Վատիկանի մամուլի ծառայությունից, որտեղից արձագանքել են. «Մեծ ֆեյք է»։

Ֆեյք նյուզը MCM NEWS-ից տարածվել է ռուսական մի շարք լրատվականներում, ապա տարածվել նաև հայկական մամուլում ու սոցցանցերում։

Տեղեկատվության հորինման և տարածման առիթ է հանդիսացել այն, որ վերջին օրերի ընթացքում 83-ամյա Ֆրանցիսկոս պապը վատառողջ է եղել և հետաձգել է մի քանի հանդիպումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն