ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի լրատվամիջոցը շարունակում է հակահայկական նյութեր տարածել

article-image

Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում նշանակալից տեղ է զբաղեցնում յուրաքանչյուր տարեսկզբին հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարը: Այս տարի ևս ադրբեջանական քարոզչությունը բավականաչափ ակտիվ էր. տարածաշրջանային և համաշխարհային լրատվականների էջերին հայտնվեցին բազմաթիվ հակահայկական քարոզչություն ներկայացնող հոդվածներ, «փաստեր» Սումգայիթյան և Բաքվի ոճրագործությունների, Խոջալուի ողբերգական դեպքերի մասին: Նյութեր հրապարակվեցին ռուսական հայտնի «Независимая газета», «Газета.ru», ինչպես նաև բրիտանական «BBC»  ռուսական ծառայության հարթակներում:

Ցավալի է տեսնել, թե ինչպես են նման հակահայկական բովանդակությամբ քարոզչական նյութերը հայտնվում հայկական լրատվական դաշտում և տարածում գտնում: Այս անգամ էլ նման դեպքեր կան: Մասնավորապես հայկական epress.am  կայքում տեղ է գտել «BBC» ռուսական ծառայության քարոզչական՝ «Как Азербайджан и Армения распространяют теории заговора о карабахском конфликте» նյութը՝ Գրիգոր Աթանեսյանի (Григор Атанесян) և Մեգերրամ Զեյնալովի (Мегеррм Зейналов) հեղինակությամբ:

Ինչպես նշում է այս խնդիրը բարձրաձայնած ֆեյսբուքյան օգտատերերից Արեգ Բարսեղյանը, «հարցը ոչ թե գողացվածի աղբյուրն է, այլ հայկական լրատվամիջոցի կողմից ադրբեջանական քարոզչություն տարածելը»:

Սա այս թեմայով միակ հրապարակումը չէ: Կայք մտնելիս անմիջապես որպես «Խմբագրի ընտրություն» ներկայացվում են Սումգայիթի ոճրագործության և Խոջալուի ողբերգության վերաբերյալ բազմաթիվ, նաև անհայտ աղբյուրներից վերցված նյութեր:

Ի դեպ, BBC-ի նյութը կարելի է գտնել նաև ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվական կայքում:

Դեռևս նախորդ տարի, երբ պետք է ընտրվեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, մենք գրել էինք ՀՖՖ նախագահի թեկնածու, այժմ արդեն նախագահ Արմեն Մելիքբեկյանին պատկանող epress.am լրատվական կայքի կողմից տարածվող հակահայկական, ԼԳԲՏ քարոզի, այլ պրոպագանդիստական նյութերի մասին, ուստի այս փաստը ևս զարմանալի չէ:

Արմեն Մելիքբեկյանը դեռևս  2010 թվականին հիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ epress.am լրատվական կայքով, որն այս տարիներին աշխատել է և շարունակում է աշխատել մի քանի հիմնական ուղղություններով՝

  • Հայ-թուրք հասարակությունների հաշտեցում
  • ԼՂ հիմնախնդրի առնչությամբ խաղաղասիրության քարոզ
  • Զինված ուժերի հեղինակազրկում
  • ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների պաշտպանություն։

Այս ամենն իրականացնելու համար Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ՀԿ-ն դրամաշնորհներ է ստացել արտասահմանյան դոնորներից։

Օրինակ՝ National Endowment for Democracy (NED) կազմակերպությունից ՀԿ-ն ստացել է 217,818 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Ամենախոշոր դրամաշնորհը՝ 89,923 ԱՄՆ դոլարի չափով, Արմեն Մելիքբեկյանի ՀԿ-ն ստացել է 2016 թվականին հայաստանյան քաղաքականության վերաբերյալ անկախ լրատվություն և վերլուծություններ տրամադրելու, ինչպես նաև ադրբեջանցի գործընկերների հետ երկխոսության համար։

Այս «ռեպերտուարում» տեղ են գտել պատերազմները իշխանությունների վրա «բարդող», իսկ հաղթանակները «ոչինչ» կամ «պարտություն» ներկայացնող հրապարակումները, զինորականների պատիվը, արժանապատվությունը ոտնահարող, պատերազմական հերոսներին հեղինակազրկող հրապարակումները։

2016 թվականի ապրիլի 7-ին «Ապրիլյան քառօրյա պատերազմ»-ի թոհուբոհի մեջ epress.am կայքում հայերեն թարգմանությամբ հրապարակվել է ապրիլի 6-ին հրապարակված ադրբեջանցի Ալիա Հաքվերդիի մտքերը՝ «պատերազմի, խաղաղության վերաբերյալ», որը սկզբնաղբյուր կայքից հեռացվել է։ Ապրիլյան քառօրյայի օրերին կայքում արվել են նաև ադրբեջանցիներին պաշտպանող և խաղաղություն քարոզող այլ հրապարակումներ։ Օրինակ, 2016թ. ապրիլի 5-ին «Ժողովուրդները պատերազմ չեն ուզում» հրապարակման մեջ հեղինակը նշում է. «Հակառակորդի շարքային զինվորից վրեժխնդիր լինելու, արյուն հեղելու կոչերի փոխարեն պատերազմի հարուցած չարությունը պետք է ուղղվի դրա իրական սադրիչների՝ պատերազմ հրահրող գեներալների, պրեզիդենտների ու սրանց գործողությունները մանիպուլացնող համաշխարհային էլիտայի դեմ»։

Կայքը բազմիցս թիրախավորել է Արցախի Հանրապետության էլիտային ու զինվորականությանը։ Օրինակ՝ 2016թ. մայիսի 9-ին svoboda.org կայքից հայերեն թարգմանությամբ հրապարակվել է «Չճանաչված Հայաստանի Հանրապետություն» հոդվածը, որում նշվում է. «Երևանից եկող լուրերը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, որ այդ երկիրը գտնվում է կրկնակի բռնազավթման մեջ՝ ղարաբաղցի դաշտային հրամանատարների ու Մոսկվայի կողմից»։

Հրապարակումների «լեքսիկոնում» «Լեռնային Ղարաբաղ»-ի կողքին առանձնահատուկ խնամքով պարբերաբար օգտագործվում է «չճանաչված» բառը մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում զինվորների մահվան վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս։

2011 թվականին էլ կայքում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղի «ազատագրումը» հավասարազոր է Բաքվի «ազատագրմանը» հայերից. կարծիք» վերնագրով հրապարակում՝ վերցված ադրբեջանական vesti.az կայքից։

Ադրբեջանական հասարակությանը խաղաղասիրության լույսի ներքո ներկայացնելու պրակտիկան շարունակվում նաև հիմա։ Օրինակ՝ 2019թ. հունվարի 7-ին հրապարակված «Թավշյա հեղափոխությունն ընդդեմ «ռամիլ սաֆարովի» և Քոչարյանի մենաշնորհի» հոդվածում նշվում է. «Թավշյա հեղափոխությունը եկել է մենաշնորհները կոտրելու՝ տնտեսությունում, մշակույթում, կրթությունում, ԶԼՄ-ներում և արտաքին քաղաքականություն ձևավորելու, ձևակերպելու գործընթացում՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում»։

Ներկայացվածը կայքում առկա նույնաբնույթ հրապարակումների մի փոքր մասն է միայն։

Բոլոր այս հանգամանքները հաշվի առնելով՝ կարողեն քփաստել, որ ՀՖՖ նախագահին պատկանող լրատվականը շարունակում է հակահայկականքարոզչությունը՝ տարածում է ադրբեջանական քարոզչական գործիք հանդիսացող հրապարակումները:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն