(VIDEO) Ալեն Սիմոնյանը հաստատեց Պապիկյան-Գասպարյան խոսակցության իսկությունը, բայց ստեց՝ ասելով, թե խոսակցությունը եղել է պատերազմի օրերին

article-image

Այսօր Սյունիքի մարզում լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք Ալեն Սիմոնյանը ծանոթ է Դիանա Գասպարյանի ու Սուրեն Պապիկյանի խոսակցությանը, և արդյո՞ք իրենց թիմում շատ են Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նման կարծիք ունեցողները, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանում է.

«Այդ ձայնագրությունը եղել է պատերազմի օրերը, և մենք դրա հետ կապված նույնիսկ քննարկում չենք ունեցել։ Ահավոր մեկ է այդ թեման, հետաքրքիր չէ»։

Ազգային ժողովի փոխխոսնակը, փաստորեն հաստատում է Դիանա Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի խոսակցության իսկությունը, որում Դիանա Գասպարյանը հիասթափություն է արտահայտում իր քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ և ասում, որ նրա փոխարեն մեկ այլ մարդ պետք է երկիրը ղեկավարի։ Նույն խոսակցության մեջ Սուրեն Պապիկյանը Դիանա Գասպարյանին հորդորում է ոչինչ չգրել և նշում, որ երբ Փաշինյանն առավոտյան կայունանա, բոլորը պատրաստվում են խոսակցություն ունենալ նրա հետ։ Դիանա Գասպարյանը զրույցի ընթացքում նաև ասում է, որ Փաշինյանի հոգեկանը այլևս չի դիմանում։ 

Սիմոնյանը, բացի խոսակցության իսկությունը հաստատելը, միևնույն ժամանակ ստում է, ասելով, որ դա տեղի է ունեցել պատերազմի օրերին։ Խոսակցությունը իրականում տեղի է ունեցել պատերազմից հետո, ինչի մասին Սուրեն Պապիկյանի հետ զրույցի ընթացքում նշում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Նա մասնավորապես ասում է.

«Ես մարդկայնորեն, իսկականից, մանավանդ էդ պարտությունից հետո հազարապատիկ ավելի իրա հետ էի, լուրջ եմ ասում։ Բայց հիմա հասկանում եմ, որ հանուն պետության ինքը պետք ա գնա…»։

Ինչպես պարզ է դառնում մեջբերումից, Գասպարյանը խոսում է «պարտությունից հետո» առկա լարված իրադրության մասին, որի հանգուցալուծումը Գասպարյանը պայմանավորում է Փաշինյանի հեռանալով։ 

Թե ինչ նպատակ էր հետապնդում Ալեն Սիմոնյանը՝ հանրությանը ստելով, անհասկանալի է, քանի որ թիմակիցների կարծիքը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ «հեղափոխության արժեքները դավաճանելու», «հոգեկանը չդիմանալու», «առավոտյան կայունանալու» մասով, դժվար թե փոխված լինի։
 

Աղբյուր՝ AntiFake.am​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն