«Բռնության ձայնը» հեշթեգով ֆեյք նամակների հեղինակը ԱՄՆ-ի կողմից մրցանակ է ստանում

article-image

Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանը «Women of Courage» միջազգային ծրագրի կողմից ճանաչվել է աշխարհի 12 ամենախիզախ կանանցից մեկը և ԱՄՆ-ում կայանալիք հանդիսության ընթացքում մրցանակ է ստանալու ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումից, որում մասնավորապես ասվում է. «Այս տարի #WomenofCourage մեծ միջազգային ծրագրի կողմից ես ճանաչվել եմ աշխարհի 12 ամենախիզախ կանանցից մեկը։ Կարելի ա ասել՝ #voice_of_violence -ը հասավ միջազգային հարթակ»:

Հիշեցնենք, որ Լյուսի Քոչարյանը անցած` 2019թ. ամռան ընթացքում սկզբում իր ֆեյսբուքյան անձնական էջում, այնուհետև իր կողմից ստեղծված Բռնության ձայնը/Voice of Violence էջում «բռնության ձայնը/voice of violence» հեշթեգերով գրառումներ էր հրապարակում, որոնցում անանուն կերպով ներկայացնում էր սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկների աղմկահարույց պատմությունները:

Քոչարյանի հրապարակումները միանշանակ չէին ընդունվել հանրության կողմից, քանի որ ոմանք կասկածի տակ էին դնում պատմությունների իրական լինելու հանգամանքը՝ դրանք որակելով որպես «ֆեյք» պատմություններ, ոմանք էլ ենթադրում էին, որ բռնության անանուն պատմությունները հիմք են նախապատրաստում ՀՀ խորհրդարանի կողմից, ըստ իրավաբանների՝ որոշ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիա) վավերացման համար, քանի որ ճիշտ նույն ժամանակահատվածում քննարկվում էր կոնվենցիայի վավերացման հնարավոր հեռանկարը, և ավելին, Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկումները տարբեր շրջանակների կողմից սկսել էին հենց սեռական բռնությունների մասին պատմություններից անմիջապես հետո։

Քոչարյանի հրապարակումները անհավատալի և ֆեյք էին թվում նաև պատճառով, որ բռնության ենթարկված անձանց կողմից տրամաբանական կլիներ իրավապահներին դիմելը, և այդ կերպ բռնարարներին պատասխանատվության ենթարկելը և դրանով բռնությունների նվազեցմանը նպաստելը: Նմանատիպ կոչով նաև հանդես էր եկել ՀՀ Ոստիկանությունը՝ սեռական բռնության ենթարկվածներին կոչ անելով տեղեկատվություն տրամադրել իրավապահ մարմիններին մեղավորներին պատժելու համար: Ոստիկանության կոչերը Քոչարյանի հերոսուհիների կողմից բնականաբար անպատասխան էին մնացել:

Լյուսի Քոչարյանն իր հերթին «հերքում» էր իր կողմից հրապարակվող անանուն պատմությունների ֆեյք լինելը և դրանց կապը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Չնայած հերքումներին, պետք է փաստել, որ Քոչարյանի՝ սեռական ոտնձգությունների մասին վերջին հրապարակումներն արվել են 2019թ. օգօոստոսին, որի ժամանակահատվածը համընկնում է իշխանության ներկայացուցիչների այն հայտարարության հետ, որ 2019թ. ընթացքում կոնվենցիան խորհրդարանում չի քննարկվի: Այսինքն, որքան արագ քննարկումների դաշտ նետվեց սեռական բռնությունների թեման, այնքան արագ էլ այդ թեման դուրս մղվեց քննարկումների դաշտից:

Ուստի կասկածելի հրապարակումներով հակապետական քարոզչություն իրականացնող և Հայաստանը բռնարարների երկիր, իսկ հայ տղամարդկանց «հրեշ և մանկապիղծ» ներկայացնող կինը, որը, ըստ որոշ տեղեկությունների, լքել է առողջական խնդիրներ ունեցող իր երեխային, Հայաստանը ներկայացնում է աշխարհում:

Ցավալի է, որ այս ամենը ողջունվում է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից, ով նույնպես մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղարության կողմից անցկացվող Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը, որը, Քոչարյանի տեղեկություններովմիակն է մրցույթին մասնակցող 12 երկրների առաջին տիկիններից: Հակոբյանը գրել է. «Հպարտ եմ, որ այս տարվա աշխարհի 12 խիզախ կանանցից մեկը հայ լրագրող Լուսի Քոչարյանն է։ Նա սոցիալական ցանցում հանդես էր գալիս #voice_of_violence նախաձեռնությամբ՝ ներկայացնելով սեռական բռնության ենթարկված կանանց ու աղջիկների պատմությունները»:

Ուշագրավ է նաև, որ Լյուսի Քոչարյանն ու Աննա Հակոբյանը հպարտանում են մի իրադարձությամբ, որին Հայաստանը մասնակցում է 3-րդ կարգի պետությունների հետ, ինչպես օրինակ՝ Պակիստանը, Բուրկինա Ֆասոն, Աֆղանստանը, Մալազիան, Ադրբեջանը, Եմենը և այլ նմանատիպ պետություններ, որոնք մարդու իրավունքների պաշտպանության մակարդակով մի քանի անգամ զիջում են Հայաստանի Հանրապետությանը։ 


Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն