
ՀՀ-ում գործող փաստերի ստուգման կենտրոնը ստուգել է լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած՝ «Ալեն Սիմոնյանը քվեարկել է Ա․ Մարգարյանի անվան դպրոցում և 15 րոպե չի հեռացել տարածքից» վերտառությամբ գրառումը և պարզել, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն կեղծ է։
Փաստերի ստուգման կենտրոնի մանրամասն պարզաբանմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Factcheck.ge։
Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը գրել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդեն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50 մ հեռավորությունից: Այս մասին հայտնել է լրագրող Սյուզի Բադոյանը։
«Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ ի օւտին քարոզչությանը
ԸՆԴԳԾԵՄ 15-20 րոպե է արդեն, ինչ Ալենն իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետ ա տետ շփվելով ուղղորդում է ընտրողներին»,- գրել էր Բադոյանը։
Աղբյուր՝ AntiFake.am