«Ֆրանս 24»-ի լրագրողը ուղղորդելով՝ քվեարկության սրահում հարցնում է՝ ապագա տեսնո՞ւմ եք. Արա Սահակյան. Hraparak.am

article-image

Չեխովի անվան դպրոցում դիտորդություն անող Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը «Հրապարակին» հայտնեց, որ հենց քվեարկության սրահում «Ֆրանս 24-ի» լրագրողը ուղղորդելով մարդկանց, հարցնում է՝ դուք ապագա տեսնու՞մ եք։

«Ակնհայտ ուղղորդում էր։ Իսկ ինչու,օրինակ, չէր հարցնում՝ Դուք ուժեղ Հայատան տեսնո՞ւմ եք։ Կամ ուզում եք, որ հայ ժողովուրդն ուղղի իր մեջքը»,-ասաց Արա Սահակյանը։

Նրա դիտողությունից հետո Ֆրանսիայի քաղաքացի ,սակայն հայերեն խոսող և ամենայն հավանականությամբ՝ հայ լրագրողը հավաքել է տեսախցիկն ու գնացել։

Արա Սահակյանին դուր չեն գալիս միջազգային դիտորդների հարցերը, թե ամեն ինչ լա՞վ է, ինչպես կգահատի քվեարկության ընթացքը։ Արա Սահակյանը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդին բացատրել է, որ սխալ հարց է։ «3 ժամ առաջ սկսված ընտրությունների համար։ Ընտրություննները ընթացքին մեջ, կ ամփոփվեն, կհրապարկվեն, կարող են լինել դատական բողոքարկումներ, նոր միայն դրանից հետո կարելի կլինի պատասխանել»,-ասաց դիտորդ Սահակյանը։
 

Աղբյուր՝ Hraparak.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն