
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.
«Հ1-ի եթերում հաղորդավարը և լրագրողը հայտարարում են, որ 3-րդ համարի ընտրաթերթիկ չեն տրամադրում, դրանից հետո խոսեցնում են 10/3 հանձնաժողովի նախագահ Նարինե Սահակյանին, ով հերքում է դա, նշելով, որ բոլոր ընտրաթերթիկները տեղում են և որոշ անձինք մտել են ՔՊ-ից ներկայանալով և պահանջելով, որ առաջնային տան 3-րդ համարի քվեաթերթիկը: Այս
Դրանից հետո հաղորդավարը բառացի ասում է հակառակը, որ իբրև հանձնաժողովի նախագահը չի հերքել տեղի ունեցածը և միջադեպը իմանալուն պես ՔՊ գրասենյակից եկել են ներկայացուցիչներ:
Կներեք էլի, բայց դուք մարդկանց լրիվ էշի տեղ ե՞ք դրել: Գրառումը կատարում եմ Հ1-ի այդ ռեպորտաժին զուգահեռ»:
Աղբյուր՝ AntiFake.am