Համացանցում շրջանառվում է զինծառայողների ակնհայտ ուղղորդված քվեարկության տեսանյութ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինծառայողները քվեաթերթիկների տրցակը վերցնելուց հետո մտնում քվեախցիկ, տրցակն ամբողջությամբ նետում աղբարկղը, քվեախցիկից վերցնում քվեաթերթիկով պատրաստի ծրարն ու դուրս գալիս։ Քվեարկության ընթացքը տևում է մի քանի վայրկյան, քանի որ զինծառայողների միակ գործողությունը քվեաթերթիկով պատրաստի ծրարը վերցնելն ու դուրս գալն է։
Աղբյուր՝ AntiFake.am