Civic.am-ը մանիպուլացնում է Արթուր Վանեցյանի խոսքերը

article-image

Այսօր՝ հունիսի 23-ին, «Պատիվ ունեմ»  դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ի թիվս բազմաթիվ հարցերի` անդրադարձել է նաև «Պատիվ ունեմ»  դաշինքի կողմից պատգամավորական մանդատները վերցնելու վերաբերյալ հարցին:

«Եթե որոշում կայացվի, որ դաշինքը ի վերջո գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի, գնալու եմ խորհրդարան, և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Ցավոք սրտի, մանդատները չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար: Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները խորհրդարանը շարունակում է գործել»,- նշել է Վանեցյանը:

Civic.am-ը, սակայն, այս հարցի կապակցությամբ նյութը հրապարակել է «Գնալու ենք խորհրդարան․ «Պատիվ ունեմը» կվերցնի մանդատները․» վերնագրով, ինչը Արթուր Վանեցյանի խոսքերի բացահայտ մանիպուլյացիա է: Վանեցյանը իր խոսքում նշել է, որ դեռ որոշում չկա պատգամավորական մանդատները վերցնելու կապակցությամբ, մինչդեռ կայքի հրապարակումից հասկացվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը արդեն իսկ որոշում է կայացրել և վերցնում է պատգամավորական մանդատները:


 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն