Նարեկ Սամսոնյանի գործով նախաքննությունն ավարտվել է. «Փաստինֆո»

article-image

«Փաստինֆո»-ն գրում է․

«Նարեկ Սամսոնյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Նրա փոխանցմամբ՝ ՀՔԾ քննիչին բացարկ են հայտնել՝ նշելով, որ քրեական գործը հարուցվել է ապօրինի, բացի այդ՝ քննիչը սահմանազանցել է իր լիազորությունները՝ չարձանագրելով Նարեկ Սամսոնյանի՝ որպես վկա հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքը և որակել է այն որպես քաղաքական հայտարարություններ։

Պաշտպանական կողմը գտնում է, որ քննիչի գործողություններում առկա է հանցագործություն և, որ վերջինս չի կարող սույն գործով օբյեկտիվ քննություն իրականացնել։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ առաջադրված մեղադրանքի` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2020 թվականի հունվարի 26-ին «Facebook.com» սոցիալական ցանցում կատարված գրառմամբ, այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննության ընթացքում տված ցուցմունքով հայտնել է, թե իբր ՀՀ վարչապետը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են հիշյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար:

Ըստ Նարեկ Սամսոնյանի` այդ մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչապետը որոշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջոցով պատժել հիշյալ ռեստորանին:

Այսինքն` Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն