Նարեկ Սամսոնյանի պաշտպանը բացարկ է հայտնել քննիչին. «Փաստինֆո» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

article-image

«Փաստինֆո»-ն գրում է․

««Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի գործով պաշտպանը բացարկ է հայտնել ՀՔԾ ՀԿԳ քննիչին:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Գեորգի Մելիքյանը նկատեց՝ ՀՔԾ-ի հունվարի 31-ի հայտարարության մեջ նշված է, որ Նարեկ Սամսոնյանը ոչ միայն հրաժարվել է քննիչի հարցերին պատասխանելուց, այլև հանդես է եկել քաղաքական հայտարարություններով. «Քննիչը հրաժարվել է դրանք ներառել արձանագրության մեջ։ Գտնում ենք, որ քննիչը դրանով իր լիազորությունների սահմանազանցում է կատարել։ Նրա արարքում առկա է ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի տարրեր այնքանով, որ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ ձևով պահանջում է այն բոլոր հարցադրումները և պատասխանները, որոնք հնչեցվում են հարցաքննության ընթացքում քննիչը պարտավորություն ունի ներառել արձանագրության մեջ։ Նույնիսկ օրենսդիրը հստակ ձևով բառացի շարադրել է նույնիսկ այն, ինչը չի ընդունում քննիչը։ Այսինքն՝ քննիչը դրանք որակելով որպես քաղաքական հայտարարություն, քննիչն ո՞վ է, որ նման որակում տա։ Քննիչը չի որոշողը»,-ընդգծեց Գեորգի Մելիքյանը։

Նրա խոսքով Քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն արգելում է նախապես հաստատված ապացույցի ուժ տալ որևէ ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթի, քանի դեռ դա այլ ապացույցների համադրության և ամբողջության մեջ քննարկման առարկա չի դարձել։

«Այնինչ՝ քննիչն ըստ էության վկայի ցուցմունքը վերցնելու ընթացքում այդ պահի դրությամբ ընկալել է, որ իր տված ցուցմունքներն էական նշանակություն ունեն տվյալ գործի համար, բանականաբր հրաժարվել է դրանք արձանագրել, որով կատարել է հանցագործություն»,-հավելեց փաստաբանը»։

Մանրամասները` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն