Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-երի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

article-image

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-երի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

Վիեննա, 29 մարտի 2019թ.

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) հովանու ներքո առաջին անգամ հանդիպել են Վիեննայում: Հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումը տեղի է ունեցել դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է տվել երկու առաջնորդներին հստակեցնել իրենց համապատասխան դիրքորոշումները: Նրանք մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի եւ բովանդակության գաղափարների շուրջ:

Երկու առաջնորդները ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի կերտման և հետագա հստակ և նշանակալի քայլերի ձեռնարկման կարևորությունը բանակցային գործընթացում հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար:

Հիշելով Դուշանբեում իրենց խոսակցությունը՝ առաջնորդները վերստին հաստատել են հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավման իրենց պատրաստակամությունը: Նրանք նաև համաձայնվել են զարգացնել մի շարք միջոցառումներ հումանիտար ոլորտում:

Վարչապետը և նախագահը հանձնարարել են իրենց արտգործնախարարներին մոտ ապագայում հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնվել են շարունակել ուղիղ երկխոսությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն