(PHOTOS) «ՀակաՀԱՊԿյան» վայնասուն կամ ինչպես «ձեռքերը տաքացնել» սեփական երկրի անվտանգության վրա

article-image

Շուրջ երկու ամիս է` ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը լուրջ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի քաղաքացիների համար:  Սակայն չնախաձեռնելով սեփական պետության սահմանների անվտանգության պաշտապանությունը` իշխանությունները Անվտանգության խորհրդի մի քանի նիստեր անցկացնելուց հետո որոշեցին դիմել ՀԱՊԿ-ին:

Ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ տարածքում ոչ միայն հարված է ՀՀ միջազգային հեղինակությանը, այլև անվտանգային խնդիրներ է առաջացրել Հայաստանի սահմանամերձ հատվածների բնակիչների համար, ինչի մասին բազմիցս ահազանգել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Ամենօրյա սկզբունքով խախտվում են սահմանամերձ համայնքների բնակիչների սեփականության, աշխատանքային իրավունքները: Այդ ամենով հանդերձ՝ իշխանությունները գործնական քայլեր չեն ձեռնարկում թշնամու ներխուժումը դադարեցնելու և նրանց վռնդելու համար։ Ավելին, Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը վերահսկում է սահմանային իրավիճակը, իսկ ինքն այնպիսի լուծում ունի, որը փոխադարձաբար շահավետ է երկու կողմերի համար և ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը «հարյուր տոկոսով բխում է Հայաստանի շահերից»։

ՀԱՊԿ-ին դիմելուց անցել է 1.5 ամիս, և միայն այսօր ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նշել է. «Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին»:

ՀԱՊԿ-ի նման արձագանքն, իհարկե, առաջին հերթին բխում է Փաշինյանի հայտարարություններից, որն անձամբ անլուրջ է վերաբերվում պետական սահմանի խախտման, զինծառայողների գերեվարման ու սահմանամերձ բնակչության նկատմամբ սպառնալիքների դեպքերին։

Իսկ ինչու՞ պետք է ՀԱՊԿ-ը միջամտի Հայաստանի սահմաններին առնչվող դեպքին այն պարագայում, երբ Հայաստանի ղեկավարն ինքը մեծ հաշվով չի հիշում, որ ավելի քան 1000 ադրբեջանցի զինծառայողներ ներխուժել են Հայաստանի տարածք ու չեն էլ պատրաստվում հեռանալ:  

ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանում միանշանակ չի ընդունվել: Սորոսական, իշխանամերձ և ռուսաֆոբ այլ շրջանակները, որոնք տարիներ ի վեր Հայաստանում զբաղված են ՀԱՊԿ-ի դեմ հակաքարոզչությամբ, բնականաբար, շտապել են օգտվել առիթից ու հակառուսական ու «հակաՀԱՊԿյան» վայնասուն բարձրացնել, «ձեռքերը տաքացնել» ստեղծված իրավիճակի վրա, մեղադրել ՀԱՊԿ-ին պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ և Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հերթական անգամ որակել որպես սխալ աշխարհաքաղաքական ընտրություն:

Առանցքային է այն հարցը, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը տապալած, պատերազմում խայտառակ պարտություն կրած իշխանությունը, որը պատերազմից 8 ամիս անց որևէ գործնական քայլ չի արել շուրջ երկու ամիս ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանիցներից մաքրելու համար` ժամանակ տալով վերջիններիս Հայաստանում ամրանալու համար, ընտրություններում ստացել է 680 հազարից ավելի ձայն: Ուշագրավ է, որ Փաշինյանը և իր թիմը հայտարարում են, որ իրավիճակը վերահսկվում է, և քաղաքացիների անվտանգությունը ապահովված է, մինչդեռ ամեն օր քաղաքացիները ահազանգում են ադրբեջանական ուժերի կողմից նորանոր սպառնալիքների մասին:

Հայաստանի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական և անվտանգային պայմաններում որևէ քննադատություն չուղղելով ադրբեջանական զինված ուժերին Հայաստանի տարածքից դուրս վտարելու հարցում անգործություն դրսևորող իշխանության դեմ` ՀԱՊԿ-ի նման պատասխանից աղմուկ բարձրացրած և հակառուսական քարոզչություն տանող շրջանակները հերթական անգամ մոլորության մեջ են գցում քաղաքացիներին և սեփական ու իրենց կողմից աջակցության արժանացած իշխանության անգործությունը արդարացնելու անփառունակ փորձեր անում: ՀակաՀԱՊԿյան հիստերիա բարձրացնող հայտնի դեմքերից են Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Շիրինյան-Բաբաջանյան» նախկին դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ անկախ պատգամավոր, «Շիրինյան-Բաբաջանյան» նախկին դաշինքի անդամ Արման Բաբաջանյանը, իշխանամերձ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամները, սորոսականներ Արթուր Սաքունցը, Դանիել Իոաննիսյանը և մերձիշխանական ու հակառուսական այլ շրջանակներ, որոնց գրառումները ներկայացնում ենք ստորև.

 



 

Աղբյուր՝ AntiFake.am​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն