Մասիս Մայիլյանը Արցախում ադրբեջանցիների հետ համատեղ բնակավայրերի ստեղծման ջատագովն է և այդ աշխատանքների առանցքային դերակատար

article-image

Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մասիս Մայիլյանը (Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհրդի հիմնադիր և ղեկավար, իսկ 2017 թվականից՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար) և Հայկ Խանումյանը, ովքեր 2020 թվականի մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններում  առաջադրվել են որպես Նախագահի թեկնածուներ, 2011-12 թվականներին Քաշաթաղում իրականացրել են ոչ հրապարակային քարոզչական գործունեություն: Նրանք տեղի բնակչությանը փորձել են բացատրել ու համոզել, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման առաջին քայլը դա տեղում հայ բնակչության և Լեռնային Ղարաբաղից արտագաղթած ադրբեջանցիների համար համատեղ բնակավայրերի ստեղծումն է:

Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և մասնակցությամբ Արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ ընթացող բանակցային գործընթացում ներկայումս հայկական կողմին առաջարկվել, ավելին՝  պարտադրվել է կյանքի կոչել հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակավայրերի ստեղծման ծրագիրը:

Հայկական կողմը,  փաստացիորեն, ընդունել է այդ պարտադրանքը, սակայն փորձել է սույն իրողությունը թաքցնել և՛ Հայաստանի,  և՛ Արցախի Հանրապետությունների քաղաքացիներից: Ավելին, ՀՀ արտգործնախարարությունը սույն իրողությունը քննադատաբար բարձրաձայնած անձանց մեղադրել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն տարածելու մեջ:

Սակայն անժխտելի փաստ է, որ ՀՀ արտաքին գերատեսչության կողմից Արցախի նախագահին՝ որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ ներկայացնելը նպաստում է Արցախի սուբյեկտայնության վերացմանը, քանի որ դրանով Արցախի Նախագահի կարգավիճակը համահավասարեցվում է Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված  ադրբեջանական համայնքի ներկայացուցչի կարգավիճակի հետ:

Մասիս Մայիլյանը, որևէ կերպ չընդվզելով ո՛չ Ժնևում, ո՛չ էլ Մյունխենում կայացած բանակցություններում ՀՀ արտգործնախարարության սույն կեցվածքի դեմ, իր լռությամբ, փաստացիորեն, տվել է  համաձայնություն վերոնշյալ իրողություններին: Նա այսօր էլ շարունակում է 2012 թվականին Հայկ Խանումյանի հետ իր սկսած գործը՝ սպասարկելովվերը նշված օտարերկրյա օրակարգի կյանքի կոչմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն