2020 թվականի Ղարաբաղյան պատերազմական գործողություններից հետո իշխանությունների թողտվությամբ և գործուն աջակցությամբ հանրության և իշխանամետ որոշ շրջանակներ վերակենդանացրին «հայաստանցի - ղարաբաղցի» վտանգավոր դիսկուրսը: Նրանք այն մարդիկ են, որոնք հանդիսանում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, պաշտոնյաներ, քարոզիչներ, ֆեյքային ֆաբրիկաների աշխատողներ և այլն:
Դեռևս 2019 թվականին AntiFake.am-ը գրել և ներկայացրել էր, թե որ շրջանակներն են հակաարցախյան քարոզչություն իրականացնում ու ատելություն և թշնամանք հարուցում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ (Տե՛ս` մաս 1, մաս 2):
44-օրյա պատերազմից հետո համատարած շոկային տրամադրությունների և ապատիայի պայմաններում «հայաստանցի-ղարաբաղցի» քննարկումներն ու թշնամանքը շարունակվում են նոր թափով:
Այս անգամ իշխանական քարոզիչները նախաձեռնել են վտանգավոր «ֆլեշմոբ»` վերջին շրջանում ռազմագերիների վերադարձի կապակցությամբ:
Օրինակ, Նիկոլ Փաշինյանի աջակիցներից ոմն Գրիգոր Ֆնդիկյան, որն իր ֆեյսբուքյան էջում ներկայացնում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, արցախցիներին ուղղված վիրավորանքներով գրառում է արել, որը մեծ թափով տարածվել է իշխանության «Ֆեյքերի ֆաբրիկա» անվանումը ստացած ՊՈԱԿ-ի հարթակներով՝ սունկ կայքերով, ֆեյսբուքյան էջերով ու խմբերով, ֆեյք օգտահաշիվներով, յութուբյան ալիքներով՝ սկիզբ դնելով այն կեղծ ու պառակտիչ օրակարգին, իբր Ադրբեջանից Հայաստան վերադարձող ռազմագերիների շրջանում արցախցիներ չկան, քանի որ կա՛մ չեն կռվել պատերազմի ընթացքում, կա՛մ փախել են՝ այդ ամենը համեմելով Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտություններով:
https://www.facebook.com/grigor.fndikyan.3/posts/3024440127776066
Ֆնդիկյանի գրառումը տարածվել է բազմաթիվ խմբերում, դրա շուրջ քննարկումներ են ծավալվել, որոնք շիկացրել են հայտնի «Ֆեյքերի ֆաբրիկայի» աշխատողներն ու մյուս պրոպագանդիստները:
https://www.facebook.com/groups/439082546170671/posts/4135196433225912
https://www.facebook.com/groups/armenia.erevan/posts/2108715775926776/
https://1in.ararat.live/post/8093
https://www.facebook.com/groups/442369180403467/posts/505336597440058/
https://www.facebook.com/groups/news24armenia/posts/2968455133409825/
https://www.facebook.com/avet0rdyan/posts/4086204911474052
https://www.facebook.com/groups/398759977612057/posts/957980531689996/
https://www.facebook.com/ruzan.sarsgyan.9/posts/992511541562422
https://www.facebook.com/groups/755230285101388/posts/845799209377828/
https://www.facebook.com/51115n/posts/2694694180822296
https://www.facebook.com/groups/359642054207909/posts/1807928799379220/
https://www.facebook.com/groups/398759977612057/posts/957980531689996/
https://www.facebook.com/groups/Andadar.Humor/posts/679691932890545/
https://www.facebook.com/groups/armeniarossia/posts/949143242591183/
https://www.facebook.com/groups/178304404107538/posts/195578472380131/
https://www.facebook.com/groups/617543029058688/posts/983854625760858/
https://www.facebook.com/groups/713829902418296/posts/1239529523181662/
https://www.facebook.com/groups/2594823087444448/posts/2899647836961970/
Հատկանշական է, որ նման թեմաների շահարկումներին մասնակցում է նաև հայտնի պրոիշխանական, ռուսաստանաբնակ հաղորդավար-լրագրող Ռոման Բաղդասարյանը, որն ակտիվորեն համագործակցում է տարբեր իշխանական պրոպագանդիստական գործիչների հետ` անվանարկելով արցախյան նախկին ղեկավարությանը, գեներալիտետին, ակնհայտ բաժանումներ դնելով Հայաստանի և Արցախի միջև: Նրա գրառումը ևս տարածվել է արբանյակ, կեղծ կայքերով ու տարբեր քարոզչական ու կեղծ հաշիվներով:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4117258648371131&id=100002611105728
https://www.facebook.com/groups/1439102652945423/posts/1763121300543555/
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=252426029981202&id=100056414215138
https://www.facebook.com/edgar.aslanyan.585/posts/879790496220733
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=980710649429097&id=100024705136595
Արցախի և արցախցիների դեմ հակաքարոզչությունը իրականացվում է ոչ միայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, այլ այն մտնում է նաև հասարակության տարբեր շերտեր: Նման օրինակ է հետևյալ նյութը, որտեղ ծաղրի է ենթարկվում արցախցի կինը:
https://www.facebook.com/HayLurMedia/posts/328298162265923
Իշխանությունների կողմից տարվող հակաքարոզչությանը, որը, ի դեպ, բաց կերպով ցույց է տալիս դրանց պատկանելիությունը «ՔՊ» կուսակցության, Նիկոլ Փաշինյանի, նախընտրական տարբեր պաստառներով պատված հաշիվներով, մասնակցում են նաև տարբեր իրավաբաններ ու փաստաբաններ: Օրինակ` փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը իր ֆեյսբուքյան էջում նույնպես շահարկում է ռազմագերիների վերադարձի թեման ու հակաարցախյան տրամադրություններ գեներացնում:
https://www.facebook.com/advokataleksandr.sirunyan/posts/4049857401716739
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո էլ իշխանությունները շարունակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը, որի թիրախում կրկին անուղղակի Արցախն ու արցախցիներն են։ Օրինակ` նույն շրջանակները տարածում են «Ռոբի Ղարաբաղ տելեկոմը Արցախի բարձրաստիճան զինվորականների հեռախոսահամարները» փոխանցել է թուրքերին, որ նրանց … սկանդալшյին բացահшյտում» վերնագրով մեկ այլ իշխանական պրոպագանդիստի՝ «Paylak Urusyan»-ի գրառումը։
https://www.facebook.com/lusya.gasparyan/posts/2946847185583640
https://www.facebook.com/groups/579026335852170/posts/1230815637339900/
https://www.facebook.com/goodmail555/posts/2887542144839024
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=824045424916489&id=100019331171559
https://www.facebook.com/groups/190000992220270/posts/519465702607129/
https://www.facebook.com/paylak.urusyan.3/posts/855087738725022
Մյուս վերնագրով պրոպագանդան աշխատում է պատերազմում պարտության պատասխանատվությունն ու մեղավորությունը գցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընդդիմադիր հայացքներ ունեցող գեներալների վրա. Անուղղակի թիրախում կրկին արցախցիներն են։ Համապատասխան վերնագիրը` «Այդ ինչպես եղավ, որ Քոչարյանի Ղարաբաղ գալ-գնալուց հետո իր համախոհ գեներալները կազմակերպեցին մեր բանակի պարտությունը»: Ինչպես և կարելի է հասկանալ, նման վերնագրերը մեծապես նմանվում են հայտնի YouTube-յան ալիքների, մասնավորապես` հանրահայտ «Perfect TV»-ի վերնագրերին:
https://www.youtube.com/watch?v=VT717urFwfk
https://mitq.ru/2021/07/01/%D5%A1%D5%B5%D5%A4-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BE-%D5%B8%D6%80-%D6%84%D5%B8%D5%B9%D6%85%D5%B2%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B2%D5%A1%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B2-%D5%A3%D5%A1/
Նման հրապարակումները և պրոպագանդան ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է Հայաստանի ու Արցախի կազմաքանդումն ու հասարակության տարրալուծումը:
Աղբյուր՝ AntiFake.am