Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին արձակուրդը տրամադրվել է խախտումներով

article-image

Մարտի 13-ին Կառավարության պաշտոնական կայքէջում հետին` 2020 թվականի մարտի 6-ի ամսաթվով տեղադրվել են Վարչապետի 318-324 որոշումներըորոնց թվում են վարչապետին, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արձակուրդների տրամադրման որոշումները, ինչի կապակցությամբ հայտնում ենք.

1. «Ոչ» քարոզչական կողմից արձանագրվել էր, որ մինչ օրս արձակուրդների իրավական հիմքերն առկա չեն (կից ներկայացնում ենք կառավարության պաշտոնական կայքէջի վարչապետի որոշումների բաժնի մինչև վերոնշյալ որոշումների հետին ամսաթվով տեղադրման սքրինշոթը): «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ կառավարության որոշման հավելվածի (այսուհետ՝ Որոշում) 112-րդ կետի համաձայն՝ վարչապետի աշխատակազմը վարչապետի որոշումները վարչապետի կողմից ստորագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է կառավարության պաշտոնական կայքում.

2. Որոշման հավելվածի 109-րդ կետի համաձայն՝ վարչապետի որոշումներին տրվում են հերթական համարներ՝ նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ 110-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա համար որոշումների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին որոշումից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշմամբ: Կայքէջի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ այս պահանջը խախտվել է, և համարակալումը ևս չի համապատասխանում տեղադրված որոշումների հերթականությանը՝ 318-324 որոշումներին նախորդում են 291 համարակալմամբ և հաջորդում  306 համարակալմամբ  որոշումները (կառավարության պաշտոնական կայքէջի վարչապետի որոշումների բաժնի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ հետին ամսաթվով որոշումների ընդունումն ու տեղադրումը պարբերական բնույթ է կրում).

3. Որոշման 111-րդ կետի համաձայն՝ վարչապետի նորմատիվ ու անհատական իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով: Կառավարության, վարչապետի և փոխվարչապետի ներքին իրավական ակտերը հրապարակելու համար «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայք է համարվում Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի www.arlis.am կայքը, իսկ 113-րդ կետի համաձայն՝ վարչապետի աշխատակազմն ստորագրված որոշումները երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ սահմանված կարգով առաքում է համապատասխան մարմին՝ պաշտոնական հրապարակման, ինչպես նաև որոշումը վարչապետի աշխատակազմ ներկայացնող մարմին և այն մարմիններ, որոնց այդ որոշմամբ տրվել է հանձնարարական կամ կատարվել է առաջարկություն: Արձակուրդների տրամադրման վերաբերյալ վարչապետի վերոնշյալ որոշումները www.arlis.am կայքում դեռևս հրապարակված չեն, ինչը ևս վկայում է այս որոշումների հետին ամսաթվով, այսինքն՝ մարտի 13-ին ընդունված լինելու վերաբերյալ:

4. Վարչապետի 324-Ա որոշման համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արձակուրդ է տրամադրվել 2020 թվականի մարտի 10-18-ը ներառյալ, իսկ վարչապետի 320-Ա որոշման համաձայն՝  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին արձակուրդ է տրամադրվել 2020 թվականի մարտի 10-11-ը ներառյալ, այն դեպքում, երբ վերոնշյալից ակնհայտ է, որ համապատասխան որոշումների ուժի մեջ գտնվելու պայմաններն այդ օրերին պահպանված չեն եղել, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով:

Խորհրդանշական է, որ «Այո» քարոզչական կողմի քարոզչական թեզերից հիմնականը կառուցվում է այն դավադրության տեսության շուրջ, իբրև պաշտոնական կեղծիք էր տեղի ունեցել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի նշանակման ընթացակարգում՝ ամբողջ այդ տեսությունը կառուցելով փաստաթուղթը մեկ աշխատանքային օր ուշացմամբ Ազգային ժողովի կայքէջում հրապարակման թեզի վրա, միաժամանակ՝ կատարելով իրավական ակտերի հրապարակման խմբակային խախտումներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն