«Սիվիլնեթը» ապատեղեկատվություն է տարածել․Կաթողիկոսը չի մեկնել երկրից՝ արտակարգ դրությունից ելնելով

article-image

Երեկ՝ մարտի 16-ին, «Սիվիլնեթ» լրատվականը, հիմք ընդունելով իրեն փոխանցված մի լուսանկար և առանց ճշտելու պաշտոնական պատկան կառույցներից դրա հետ առնչված հանգամանքները, նյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտակարգ դրության իրավիճակից ելնելով, լքել է երկիրը։

Այսօր Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության պետ Վահրամ քահանա Մելիքյանը այս կապակցությամբ պարզաբանում է տարածել:

Պարզաբանման մեջ նշված է, որ նույն օրը՝ մարտի 16-ի երեկոյան, լրատվամիջոցի տնօրինության հետ հեռախոսազրույցների ընթացքում տրված լուսաբանությունների արդյունքում կայքում զետեղված տվյալ նյութը հեռացվել է, սակայն պահպանվել է յութուբյան տեսանյութը, որը ակտիվորեն տարածվել է հատկապես ռուսահայ մի կայքի կողմից, որն «ակնհայտ թշնամական վերաբերմունք է դրսևորում եկեղեցականության և եկեղեցու հանդեպ»:

Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գտնվում է Մայր Աթոռում, որտեղ անցնող օրվա ողջ ընթացքում բոլոր եպիսկոպոսների հետ միասին քննարկվել են ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու հնարավորությունները, որոնց մի մասի վերաբերյալ Վեհափառ Հայրապետն արդեն իսկ հանդես է եկել ժողովրդին ուղղված հորդորով: Այսօր էլ Նորին Սրբությունը ունի ծրագրված աշխատանքային հանդիպումներ և տարբեր հարցերի շուրջ խորհրդակցություններ:

Ավելի ուշ Re:public of Artsakh և Баграмян 26 տելեգրամյան ալիքները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկ օրով մեկնել է Ռուսաստան և հետ վերադարձել։ Տեղեկատվությունը ճշտելու նպատակով AntiFake.am-ը կապ է հաստատել Վահրամ քահանա Մելիքյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել է, որ Վեհափառը մարտի 14-ին մի քանի ժամով մեկնել է Մոսկվա և նույն օրը հետ վերադարձել։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն