Պաշտոնական պարզաբանում․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացածը կորոնավիրուսով վարակված չի եղել

article-image

Այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկ՝ մարտի 17-ին, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել:

Առողջապահության նախարարության կողմից հրապարակված այս տեղեկատվությունը միանշանակ չի ընդունվել հասարակության շրջանում և որոշակի քննարկումների թեմա դարձել։ Այս ամենը մասնավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ օրեր առաջ հայտարարվել էր այն մասին, որ  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկելու է միայն կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին և շատերը պացիենտի մահվան պատճառը համարել էին հենց կորոնավիրուսային հիվանդությունը։

Սակայն պաշտոնյաները պարզաբանում են, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելը կապված է եղել վերջինիս մոտ կորոնավիրուսային հիվանդության կասկածով, որն էլ հերքվել է կատարված թեստավորումից հետո, ուստի այն չի կարող հանդիսանալ պացիենտի մահվան պատճառ։

Այս ամենը հաստատում են վարչապետ Փաշինյանի և ՀՀ ԱՆ խորհրդական Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումները, որոնք ներկայացնում ենք ստորև։

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն