Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը կազատվի պաշտոնից:
AntiFake.am-ի հետ զրույցում ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ Կարեն Փոլադյանը շարունակելու է աշխատել մինչև երկուշաբթի օրը: Այլ մանրամասներ մամուլի խոսնակը չտրամադրեց:
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հարուցվել է քրեական գործ՝ դատական դեպարտամենտում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ:
Աղբյուր՝ AntiFake.am