(VIDEO) Քաղաքական հետապնդումները կապված են առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ. Իշխան Սաղաթելյան

article-image

«Այսօր Հայաստանում կատարվում է հետևյալը․ երկրի դատախազը, քննիչը, ոստիկանը, արդեն նաև դատավորը մեկ մարդ է՝ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ով շատ հստակ ու հետևողական քաղաքական հետապնդումներ է իրականացնում»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Պատահական չէ, որ այս ամեն ինչը տեղի է ունենում Սյունիքում նաև Տավուշում, բանակից հեռացնում են լավագույն զինվորականներին: Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպած համայնքների ղեկավարների նկատմամբ այսօր շատ հստակ քաղաքականություն է իրականացվում և մարդկանց փորձում են ձերբակալել ու կալանավորել։ Այս ամենը մենք կապում ենք առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

 

Աղբյուր՝ AntiFake.am​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն