«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյանի վտանգավոր հայտարարությունը

article-image

Երեկ Վիեննայում առաջին անգամ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ու քննարկել խաղաղության միջավայրի կերտումը և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Իսկ այսօր արդեն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: 

Ստացվում է, որ ՀՀ բարձրաստիճան և պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք արտահայտում են տրամագծորեն հակառակ կարծիք: Մինչև մեկը բանակցում է, մյուսը հայտարարում է առնվազն ոչ կառուցողական դիրքորոշում՝ հնարավորություն տալով Ադրբեջանին քաղաքական նոր դիվիդենտներ շահել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն