Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել հնարավոր առավելագույն զսպվածություն էսկալացման ռիսկը նվազեցնելու համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

article-image

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել. 

Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն, 19 մարտի, 2020թ. – Հաշվի առնելով COVID-19-ի տարածմամբ ստեղծված բացառիկ իրավիճակի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից դիտորդական առաքելությունների ընթացիկ կասեցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ)) պահանջում են կողմերից վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ խստորեն հետևել հրադադարի պայմաններին և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է առավել լարվածություն առաջացնել այս ժամանակաշրջանում:

Ընդունելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է տրամադրվեն բացառապես վիրուսի տարածման դեմ պայքարին և տուժածներին բուժելուն, մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել հնարավոր առավելագույն զսպվածությունը էսկալացման ռիսկը նվազեցնելու համար, ներառյալ` օգտագործելով գործող ուղիղ կապի միջոցները:

Չնայած միջազգային ճանապարհորդության խիստ սահմանափակումներին՝ համանախագահները առանց ընդհատման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը՝ միմյանց և կողմերի միջև սերտ հաղորդակցության մեջ լինելով:

Ավելի վաղ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ դիտորդական առաքելությունների ընթացիկ կասեցման վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն