Daily Digest: 19.03.2020. Նիկոլ Փաշինյանի կողմից պետական գաղտնիքի հրապարակումը և միջազգային կազմակերպությունների հայտարարությունները

article-image

Հայաստանում շարունակվում է մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը, և դրա պայմաններում այսօր տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը: Նիստի ընթացքում ի թիվս այլ խնդիրների և իրավիճակային հարցերի` Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ պարենային ապահովվածության մակարդակին և պետական գաղտնիքներ հայտնել։

Համաձայն ՀՀ պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի՝ պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, ՏՆՏԵՍԱԿԱՆ, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Առավել մանրամասն՝ «Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում ՀՀ պարենային ապահովվածության վերաբերյալ պետական գաղտնիքներ է հայտնել»


Մարտի 19-ը հագեցած էր միջազգային կազմակերպությունների՝ պետություններին ուղղված կոչերով և հորդորներով:

Նախօրեին հայտարարություն էր տարածել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Պաշտոնյան հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված՝ դադարեցվում են դիտորդական առաքելությունները:

Ավելին՝ «ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն է տարածել՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված»


Օրվա երկրորդ կեսին հայտարարություն տարածեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Ընդունելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է տրամադրվեն բացառապես վիրուսի տարածման դեմ պայքարին և տուժածներին բուժելուն, մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել հնարավոր առավելագույն զսպվածություն էսկալացման ռիսկը նվազեցնելու համար, ներառյալ` օգտագործելով գործող ուղիղ կապի միջոցները»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ «Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել հնարավոր առավելագույն զսպվածություն էսկալացման ռիսկը նվազեցնելու համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը»


COVID-19 համաճարակի պատճառով աճող խախտումների ֆոնին ՄԱԿ-ի մեդիայի և արտահայտման ազատության, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով մշտադիտարկողները համատեղ հայտարարություն են տարածել: Դեյվիդ Կայեն, Հարլեմ Դեսիրը և Էդիսոն Լանզան համոզված են, որ լրագրությունը կարևորագույն գործառույթ է հանդիսանում հանրային առողջությանը վերաբերող արտակարգ իրավիճակների պահին, հատկապես այն դեպքերում, երբ այն նպատակ ունի հասարակությանը խիստ կարևոր տեղեկատվություն հասցնել և վերահսկել կառավարության գործողությունները: «Մենք կոչ ենք անում բոլոր կառավարություններին խստորեն կիրառել տեղեկատվության ազատության մասին սեփական օրենսդրությունը՝ ապահովելու, որ բոլոր անհատները, հատկապես լրագրողները, հասանելիություն ունենան տեղեկատվությանը», - նշում են փորձագետները:

Ամբողջական հրապարակումը՝ «COVID-19. Կառավարությունները պետք է խրախուսեն և պաշտպանեն տեղեկատվության ազատ հոսքը պանդեպիայի ժամանակ. համաշխարհային մեդիայի ազատության փորձագետների հայտարարությունը»


Իսկ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասում է. «Այսօր, առավել քան երբևէ, աշխարհը կարիք ունի ժողովրդավարական կառավարման, ներառյալ՝ պետության ներսում և արտերկրում ազատ մամուլի, քաղաքականության վարման բաց և ներառական բանավեճերի, և ընտրված պաշտոնյաների բարեխիղճ համագործակցության՝ արդյունավերտորեն պայքարելու համաշխարհային առողջապահական այս ճգնաժամի դեմ»:

Կազմակերպության հրապարակած հայտարարությունը՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զգոնության կոչ է անում Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում չարաշահումների դեմ պայքարում

 

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն