(VIDEO) Ադրբեջանական զինծառայողները խոշտանգումներ կատարելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով. ՄԻՊ

article-image

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը`ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:

Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների արարքների և հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի հասնող ռասիստական ինստիտուցիոնալ քաղաքականության առկայությունը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ ապացույցների վրա հիմնված զեկույցները հաստատում են, որ ներկայում այդ քաղաքականությունն արտացոլվում է ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և Հայաստանի համայնքների միջև ճանապարհներին ապօրինի ներկա ադրբեջանական զինծառայողների արարքներում:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ավելի քան 300 տեսանյութի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից:

Այս ամենը հաստատվել է սպանված հայերի մոմե կերպարների ու սաղավարտների, այսպես կոչված, «հաղթանակի ավար» պուրակի բացմամբ Ադրբեջանի մայրաքաղաքում:

Այն շղթայված պատանդների պուրակ է: Մարդկային տառապանքների թանգարան է, թանգարան, որ ստեղծվել է ռասիզմը խթանելու համար:

Այս բոլոր փաստերը հաստատում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի և Հայաստանի բնակչության դեմ:

 


 

Աղբյուր՝ AntiFake.am​​​​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն