(VIDEO) Քաղաքացիները փորձում հասկանալ՝ ինչու չեն կարող սեփական երկրում ազատ տեղաշարժվել

article-image

Երեւանի կենտրոնում` հրապարակամերձ հատվածում, պարզվում է, քաղաքացիներին արգելված է նստարաններին նստելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է 5-րդ ալիքի լրագրող Մարիաննա Ղահրամանյանը՝ տեսանյութ հրապարակելով Հանրապետության հրապարակի շրջակայքից։

«Հենց նոր ոստիկանը Հայփոստի դեմ դիմացի նստարաններին նստած քաղաքացիներին` երիտասարդ աղջիկներ, թոշակառու պապիկ, կարգադրեց հեռանալ, հետո մոտեցավ ինձ ու կողքի նստարանին նստած մի երիտասարդի, նույն հրահանգը տվեց` առանց ներկայացնելու որեւէ հիմք` ինչո՞ւ։ Ես, իհարկե, շարունակում եմ նստած մնալ նստարանին, իսկ այս պահին ամբողջ հրապարակամերձ հատվածը պարալիզացված է, մարդիկ արեւի տակ կանգնած սպասում են ինչ-որ բանի, փաստորեն, քայլել, իրենց ճանապարհը շարունակել չեն կարող, ոստիկանները նրանց արգելում են, որովհետև Նիկոլ Փաշինյանը եւ ԵԽ նախագահ Շառլ Միշելը կառավարության շենքում են ու երեւի ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների (այդ թվում ազատ տեղաշարժի) մասին գեղեցիկ մտքեր են փոխանակում։ Իսկ տեսանյութում երեւում է, թե ինչպես են քաղաքացիները փորձում հասկանալ, թե ինչու չեն կարող սեփական երկրում ազատ տեղաշարժվել»,- գրել է լրագրողը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն