Բոլորս Սյունիքի համար․ այսօր ժ․ 18։00-ին` հավաք դատարանի առաջ․ Գեղամ Մանուկյան

article-image

«Դիմում եմ բոլոր մեր զինակիցներին, գաղափարակիցներին, պայքարի ընկերներին, հայ մարդուն, երկրի տարածքային ամբողջականության և միասնականության համար մտահոգներին»,– գրել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ 
 
«Այս օրերին չագուչի «ասպետ» հայրենադավը վրեժխնդրության արշավն է շարունակում։ Թիրախը՝ Սյունիքն է։ Իրար ետևից հարձակումներ են գործում, կալանավորում են Սյունիքի համայնքների ղեկավարներին։ Մեղրի, Քաջարան, Գորիս, (Որոտան, Քարահունջ), …բազմաթիվ սյունեցիներ: Եզրափակիչն էլ վաղը՝ սպասվում է Սիսիանի քաղաքապետի կալանքի հարցով դատական որոշումը՝ 18:00-ին։
 
Մխիթար Զաքարյանին, Մանվել Փարամազյանին, Առուշան Առուշանյանին նիկոլական իրավական համակարգն ու դատական մի քանի կամակատարներ քաղբանտարկյալ դարձրին։ Բայց նրանք նաը ռազմագերի են։ Գերի սեփական երկրում։ Մի կողմից Ալիևն է Սյունիքն ուզում, մյուս կողմից Նիկոլն ու իր ստրուկներն են Սյունիքը թուլացնում։ Այս օրերին մեր տղերքի կողքին էինք, գիտեինք, որ նրանք մեզանից ուժեղ են։ Բանտը չի որ կարող է նրանց կոտրել։
 
ԲԱՅՑ ՄԵԿ ՊԱՀ ԿԱՆԳ ԱՌՆԵՆՔ։ Թշնամին մեր երկրում միայն նիկոլական իշխանության պայմաններում կարող է անպատիժ գերի տանել։ Երևանի կենտրոնի՞ց էլ ռազմագերի տանեն։ Թու՞յլ տանք։
 
ՇԱԲԱԹ, 18:00-ին Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Սիսիանի համայնքապետի՝ Արթուր Սարգսյանի կալանքի հարցն է որոշվելու։
 
Հավաքվում ենք այնտեղ։ Ալիևա-նիկոլական եղբայրությանը ռազմագերի չունենք տալու։
 
Վաղը չե՛ք նստում համակարգչի առաջ: Լինո՛ւմ ենք մեկ մարդու պես: Դրանով էլ կչափվի մեր ինքնապաշտպանական բնազդը։
 
ԲՈԼՈՐՍ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ
 
Հիմա արդեն բանտերում գտնվող մեր սյունեցի եղբայրների և քույրերի համար։
 
ՇԱԲԱԹ, 18:00-ին Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ի դեպ, դիմացը Հայոց Մեծերի Պանթեոնն է։ Շիրազը, Կոմիտասը, Տերյանը, Իսահակյանը, Սարոյանն այնտեղ են թաղված։ Նրանց ապացուցենք, որ իզուր չեն ապրում»,– գրել է Գեղամ Մանուկյանը։ 
 
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն